SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս ավտոմատ ստորգետնյա թունելների համակարգի աշխատանքը։ Դրանք կոչված են թեթևացնելու խոշոր քաղաքների մայրուղիները։ Այս մասին հայտնում է engadget.com-ը։
The Boring Company նախագիծն իրենից ներկայացնում է թունելների 30 մակարդակ ունեցող համակարգ, որոնցով 200 կմ/ժամ արագությամբ կընթանան մեքենաներով հարթակները։
Նախագիծն իրականացնել գյուտարարը մտադիր է Լոս Անջելեսում։
Մասկը կարծում է, որ մշակումը էական օգնություն կլինի խցանումների դեմ պայքարում։