Մեր ժողովրդին հուզում է հինը պահպանելով՝ նորը կառուցելու խնդիրը: Մենք այս տարիներին ձեռքներս ծալած չենք նստել, հին Երևանի վերականգնումը, պահպանումը կարևոր խնդիր ենք համարում: Այս մասին այսսօր` ապրիլի 27-ին, Նոր Նորք վարչական շրջանում իր քարոզարշավի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ փորձ է արվելու Երևանի կենտրոնը բեռնաթափելով՝ գնալ ծայրամաս: «Ծայրամասերում պետք է ապահովենք համաչափ զարգացում. Դրանով մենք կարող ենք ասել, որ մեր բոլորիս տունը՝ Երևանը բարեկարգ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: