Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Բնության պատասխանը Սերժ Սարգսյանին

Նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքում այսօր հրապարակել է մի լուսանկար, որը բավական լայն տարածում է ստացել, քանի որ վերաբերում է բոլորովին վերջերս մեծ աղմուկ հանած մի թեմայի:

Խոսքը Դավիթաշենում հայտնի ծառահատման դեպքի մասին է, որի համար կա նույնիսկ ձերբակալված: Թևան Պողոսյանը հրապարակել է հատված հաստաբուն ծառերից մեկի լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես է ծառը նոր կյանք ստանում՝ աճող շիվի տեսքով: Պողոսյանը հիշեցնում է, որ ծառահատման մեղադրանքով ձերբակալվել է 4 անչափահաս երեխաների հայրը, չնայած նա բացատրում էր, որ դրանք իր տնկած ծառերն են եղել, և ինքը ոչ թե հատել, այլ էտել է ծառերը:

Բնությունը հաստատում է մարդու բացատրությունը՝ պատասխան տալով իշխանությանը, մինչև անգամ Սերժ Սարգսյանին: Որովհետև Դավիթաշենի ծառահատման այդ դեպքը հասավ մինչև Սերժ Սարգսյան, և դեպքի վերաբերյալ նրա կարծիքը ներկայացրեց նաև նախագահի մամուլի խոսնակը:

Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց հատված ծառերի մասին, երբ մի ամբողջ հանրապետություն մեկ տարի առաջ ապրիլին սպասում էր, որ նա կարծիք հայտնի Արցախի դեմ սկսված պատերազմի մասին, ստեղծված իրավիճակի, բանակում կոռուպցիայի, առաջնագծում թերացումների մասին՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար: Պարզվեց, սակայն, որ պատերազմը նրա կարծիքին «արժանի» չէր, իսկ ահա ծառահատումը արժանացավ անմիջական ցուցումի՝ պատժել մեղավորներին: Որովհետև մեկ տարի առաջ խորհրդարանական ու Երևանի քաղաքապետի ընտրություններ չկային, դիվիդենդ հավաքելու անհրաժեշտություն չկար: Հակառակը՝ կար պատասխան տալու անհրաժեշտություն, հետևաբար Սերժ Սարգսյանը լուռ էր:

Իսկ հիմա Սերժ Սարգսյանը ստանում է բնության պատասխանը, բավական խոսուն և անկասելի պատասխանը, որովհետև մարդն ի վերջո անզոր է բնության դեմ: Մինչդեռ Սերժ Սարգսյանն իր հիմնական անելիքը թողած՝ հրապարակային դիրքորոշում էր հայտնում Երևանում ծառահատման մի դեպքի մասին, որը, ինչպես բնությունն է վկայում, իրականում ծառահատում էլ չէր:

Բայց իշխանությանն, իհարկե, հետաքրքրողը ծառը կամ ծաղիկը չէ: Դրանք իշխանության համար գործիք են ավելի կարևորի՝ հենց իշխանության վերարտադրության, իշխանության շիվերի համար՝ անորակ կառավարման հետևանքով ըստ էության հատված պետականության հաշվին:

Բնությունը Սերժ Սարգսյանին ցույց է տալիս, որ իրականում ինքը գիտի իր գործը, իսկ Սերժ Սարգսյանն ավելի լավ է զբաղվի իր գործով, որն առաջին հերթին պետության տնտեսական, քաղաքական, ռազմական կենսունակությունն ապահովելն է, օրինականությունն ու իրավահավասարությունն ապահովելը, օրենքը ոչ թե ըստ դիվիդենդային նպատակահարմարության, այլ անխտիր կիրառելը, պետական գանձարանի ծախսերի օրինականությունն ու բարոյականությունը վերահսկելն ու երաշխավորելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում