Իրաքի Քիրքուք նահանգում վայրի վարազները հարձակվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների բազայի վրա՝ հոշոտելով երեք ահաբեկչի: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Քիրքուք նահանգից 53 կիլոմետր հեռավորության վրա` Ալ-Ռաշադ շրջանում: Նշվում է, որ ահաբեկիչները կռվի են բռնվել կենդանիների հետ այն պատճառով, որ դրանք բազմիցս մտել են նրանց հողամասեր և անընդհատ վնաս տվել: