Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը ստիպված է եղել հիվանդության պատճառով չեղարկել ԱՄՆ-ում համերգների շարքը։ Երբ Էլթոն Ջոնը Չիլիից վերադարձել է Մեծ Բրիտանիա, նրա մոտ ախտորոշել են ատիպիկ բակտերիալ ինֆեկցիա, որի պատճառով նա երկու օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ապրիլի 22-ին Ջոնին դուրս են գրել հիվանդանոցից, այժմ նա բուժվում է տանը։
Մինչև մայիսի 6-ը ծրագրված բոլոր ելույթները, որոնք պետք է անցկացվեին մասնավորապես Լաս Վեգասում և Կալիֆորնիայում, չեղարկվել են։
70-ամյա երաժիշտը ներողություն է խնդրել իր երկրպագուներից։ Նրա ներկայացուցիչ Մյուրեյ Չալմերսի խոսքով՝ Էլթոն Ջոնը շրջագայությունը կվերսկսի հունիսի 3-ին։