Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ընտրությունների ինստիտուտը չի աշխատում. անկախ քարոզարշավից՝ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» հաղթել չեն կարող

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, ի՞նչ կտա Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» և «Երկիր ծիրանի» ուժերի մասնակցությունը։ Կարծում եք՝  այս ընտրությունները ցանկացած  արդյունքի դեպքում էական ազդեցություն կունենա՞ն մասնակցող ընդդիմադիր  ուժերի հետագա գործունեության վրա։

Ապրիլի 2-ը ցույց տվեց, որ նույնիսկ Երևանում կեսից ավելիի դեպքում ընտրակաշառքն աշխատում է։ Իսկ այն պայմաններում, երբ հասարակության կեսից ավելին ընտրակաշառքով է ընտրություն կատարում՝ ընտրական համակարգը չի գործում։ Կապ չունի՝ լավ թե վատ  քարոզարշավ կանցկացնես, գուցե մեկ կամ երկու տոկոսով ավելանան կամ պակասեն ձայները, բայց վերջնական արդյունքի վրա ազդեցություն չեն ունենա։ Անկախ քարոզարշավից՝ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» հաղթել չեն  կարող։ Նրանք կստանան իրենց տեղերը, անկախ ամեն ինչից՝ ներկայացված կլինեն ավագանիում, որովհետև երեքից քիչ ուժ չի կարող ներկայացված լինել։  Բնականաբար, ՀՀԿ-ն իր մեծամասնությունը կապահովի՝ 45-50-ի արանքում, մնացածն էլ կբաշխվի «Ելքի» և «Երկիր ծիրանիի»  միջև՝ անկախ նրանց վարած քարոզարշավից։

– Իսկ հասարակական ընկալման մեջ նրանց դիրքերը կամրանա՞ն , թե՞ այս ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա։

Երբ ընտրությունների ինստիտուտը չի աշխատում՝ հասարակական ընկալման ինստիտուտն էլ չի աշխատում։ Պետք է խնդիրը համալիր նայել։ Նրանց դիրքերը չեն ամրապնդվի։ Այսինքն՝ չեն թուլանա, չեն ամրապնդվի՝ կմնան այնպես, ինչպես որ կան։ Խնդիրը հենց սա է։

– Դուք ասացիք, որ ցանկացած դեպքում «Ելքն» ու «Երկիր ծիրանին» չեն կարող հաղթել։ Բայց չե՞ք կարծում, որ առանց ռեյտինգային ընտրակարգի՝ միայն Տարոն Մարգարյանով հեշտ չի լինի լավ արդյունք ապահովել։

– Կարծում եմ՝ ոչ։ Մենք դրա փորձն ունեցել ենք 2009 թվականին՝ այն ժամանակ էլ չկար վարկանիշային քվեարկությունը, նաև 2013-ին կարողացան համամասնական ձևով մեծամասնություն ապահվել։ Բնավ կարևոր չէ՝ վարկանիշային օդիոզ դեմքերը մասնակցում են, թե ոչ։ Իհարկե, նրանց կկանչեն նախագահական նստավայր և կստիպեն, որ իրենց ընտրատարածքում համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերեն ընտրողներին և համապատասխան տոկոս ապահովեն։ Այդ ֆինանսական աջակցության թիվը կարող է քիչ լինել՝ 5000-10.000-ի սահմաններում։ Ավանում գուցեև մի փոքր բարձր լինի՝ հաշվի առնելով, որ թեկնածուն Ավանից է։ Մնացած տեղերում խնդիր չկա՝ ՀՀԿ գործարարները, օդիոզ դեմքերը կապահովեն Հանրապետականի համար ցանկալի մեծամասնությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում