Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման այսպես կոչված՝ մայրաքաղաքը Ռաքքայից տեղափոխվել է 140 կմ հարավ-արևելք գտնվող Դեյր-էզ-Զորի արվարձան: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի տվյալները:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ամերիկացի զինվորականներն ադեն երկու ամիս Ռաքքայից Մեյադին ԴԱԻՇ-ի հարյուրավոր «բյուրոկրատների և պաշտոնյաների» զանգվածային տեղափոխություն են արձանագրում:
Վերջերս հակաահաբեկչական կոալիցիան ուժեղացրել է գրոհայինների ուղղությամբ հարվածները Ռաքքայում: Միաժամանակ, Պենտագոնում չեն կարծում, որ ԴԱԻՇ-ն ամբողջովին կլքի այդ բնակավայրը. ամերիկացի զինվորականները պատրաստվում են քաղաքի համար դաժան մարտերի: