Monday, 13 05 2024
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վիզային ռեժիմի չեղարկումն անհնար չէ, բայց Հայաստանը ԵՄ-ի ընդհանուր բացասական մթնոլորտի զոհ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) ավագ վերլուծաբան, Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող Հրանտ Կոստանյանը:

– Պարոն Կոստանյան, Հայաստանն ու Եվրամիությունը ընտրություններից  առաջ նախաստորագրեցին երկկողմ հարաբերության նոր համաձայնագիրը, որը կոչվում է Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիր: Հասկանալի է, որ Հայաստանն ունի պարտավորություններ ԵԱՏՄ-ի առաջ, բայց կարո՞ղ ենք ակնկալել, որ գոնե Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը տեղ կգտնի այս նոր համաձայնագրում։

Նոր համաձայնագրի քաղաքական բաղադրիչն, ամենայն հավանականությամբ, կլինի շատ մոտ նախկինում բանակցվող Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչին։ Այստեղ շատ մեծ խնդիրներ չկան, որովհետև Եվրասիական տնտեսական միությունը հիմնականում տնտեսական ուղղվածություն ունի, և դա չի խանգարում Հայաստանին, որպեսզի Հայաստանը քաղաքական համաձայնագրեր ստորագրի երրորդ պետությունների և կազմակերպությունների հետ։

– Կարծում եք՝ Մոսկվան այս անգամ դեմ չի՞ լինի Եվրամիության հետ  նոր փաստաթղթի ստորագրմանը, այսինքն՝ փաստաթուղթն այդչափ մեծ կարևորություն կունենա՞։

Խնդիրը քաղաքական հռետորական հայտարարությունները չեն։ Եվրասիական տնտեսական միության հետ կապված հիմնական խնդիրն առնչվում է առևտրի բաղադրիչին։ Այստեղ է, որ համաձայնագիրը բավականին թույլ է լինելու։ Առևտրային մասի տարբեր բաժիններ չէին կարող խորությամբ ներկայացվել, որովհետև դա կհակասեր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավարություններին։ Այս հանգամանքը հաշվի է առնվել, և հակասություն չկա Հայաստանի պարտավորություններին։  Ուստի  ռուսական խոչընդոտն, ըստ իս, հավանական չէ։

– Այսինքն, ըստ Ձեզ՝ այս անգամ Հայաստանը կգնա մինչև վերջ և կստորագրի՞ փաստաթուղթը։

Կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի և այն պատճառով, որ Հայաստանն այս համաձայնագիրը նախաստորագրելիս իր մտքում ունեցել է այն հնարավոր հակասությունները, որ կարող էին գալ Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միությունից։ Այս հնարավոր հակասությունները հաշվի են առնվել, հաշվի է առնվել նաև ռուսական գործոնը, այնպես որ՝ ես մեծ խնդիր չեմ տեսնում ստորագրման հետ կապված։ Այլ խնդիր է, որ համաձայնագիրը չի լինի այնքան խորը, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր՝ հատկապես առևտրի մասով։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել  է, որ Եվրամիության հետ նոր  համաձայնագրի բարեհաջող ստորագրումից հետո Հայաստանը կսկսի բանակցություններ վարել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Արդյոք դա հնարավո՞ր է։

Ինչ վերաբերում է Հայաստանի պարտավորություններին այս հարցում, կարծում եմ, որ Հայաստանը դրանք հաջողությամբ կատարել է։ Վիզայի հարցում խնդիրը Եվրոպական միության անդամ որոշ երկրներն են։ Ընդհանուր մթնոլորտը Բրյուսելում և ԵՄ-ում այն է, որ  կա բավականին բացասական վերաբերմունք միգրացիայի հետ կապված։ Կարելի է  ասել, որ Հայաստանը զոհ է մի միջավայրի, որը ձևավորվել է ոչ Հայաստանի պատճառով։ Այսինքն՝ Հայաստանը ոչ թե խնդիրն է, այլ ընդհանուր Եվրոպական միությունում տիրող մթնոլորտի  զոհ։

Կարծում եմ՝ անհնար չէ, որ գործընթացը սկսվի։ Բայց դա բավականին երկար գործընթաց է, կարող է տարիներ տևել մինչև ավարտվի։ Պետք է լինի և տեխնիկական մասը՝ բանակցված տարբեր ուղղություններով, նույնիսկ եթե տեխնիկական մասն ավարտվի, պետք է լինի քաղաքական որոշում Եվրոպական միության անդամ պետությունների կողմից, նաև՝ Եվրոպական խորհրդարանի կողմից, որպեսզի վիզայի ազատականացումը դառնա իրականություն։  Այս պահին կարևոր է, որ գործընթացը սկսվի. բայց եթե նույնիսկ սկսվի, չեմ կարծում, որ մոտ ապագայում ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ժամանել Եվրոպա։

– Նշեցիք, որ Հայաստանն իր մասով պարտավորությունները կատարել է։ Կարո՞ղ ենք ասել՝ այնչափ, որքան հարևան Վրաստանը, որ վերջերս ազատ վիզային ռեժիմ ստացավ, և նաև Արևելյան գործընկերության առաջատար եռյակի մյուս երկու պետությունները, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը։

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կապված չէ վիզային ռեժիմի հետ։ Ասոցացման համաձայնագիրն ու առևտրի համաձայնագիրը առանձին ուղղությամբ են ընթանում։ Ընդհանուր կապը քաղաքական մոտեցումն է մի երկրի  նկատմամբ։ Բայց իրականում տեխնիկական իմաստով այս երկուսը կապված չեն։ Անշուշտ, երբ մի երկիր Ասոցացման համաձայնագիր է ստորագրել, նրա հանդեպ վերաբերմունքը ավելի դրական է, բայց երբ խոսում ենք տեխնիկական իմաստով, ապա  Ասոցացման համաձայնագիրը կապ չունի վիզային ռեժիմի ազատականացման հետ, դրանք տարբեր գործընթացներ են։

Խնդիրն այն է, որ ձեր նշած պետություններն ավելի շուտ են սկսել գործընթացը, Հայաստանը հաջորդն է, որ կարող է սկսել։ Բայց Հայաստանը խնդիր չէ, այլ ինչպես նշեցի՝ ընդհանուր մոտեցման, մթնոլորտի զոհ։ Հայաստանն իր վրա վերցրել է պարտավորություններ՝ կապված վիզայի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի համաձայնագրի) մասով։ Այս երկուսի շուրջ Հայաստանն իր պարտավորությունները նորմալ կատարել է, ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող  է սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ գործընթացը։ Խնդիրն այն է, թե երբ պատրաստ կլինեն Եվրոպական միության անդամ երկրները։ Կարևոր է հասկանալ, որ ԵՄ-ի վերաբերմունքը վիզայի ազատականացման նկատմամբ Հայաստանի դեմ չէ. ընդհանուր միգրացիայի խնդրի հետ կապված բացասական վերաբերմունք կա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում