Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հանուն Երևանի և արդարության, արեք դա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ-ն հանդես կգա «Հանուն Երևանի» կարգախոսի ներքո: Հրաշալի է, իհարկե, կամ ինչպես ասում են՝ տրամաբանական: Անտրամաբանական կլիներ, եթե Երևանի ավագանու ընտրությանը ՀՀԿ-ն հանդես գար հանուն Սարատովի կամ հանուն Բուդապեշտի: Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունն ինքը նախատեսված, կազմակերպված, սահմանված է հանուն Երևանին, որպեսզի քաղաքն ունենա ընտրովի իշխանություն, այսինքն՝ քաղաքացու առաջ պատասխանատու իշխանություն, քաղաքացու իշխանություն:

Բայց հենց այդ ամենով հանդերձ էլ անտրամաբանական է, որ հանուն Երևանի ՀՀԿ-ն մասնակցում է ընտրությանը: Որովհետև, եթե «Հանուն Երևանի», ապա ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությանը, առավել ևս քաղաքապետի մի թեկնածուով, որը արդեն վեց տարի և ավելի գլխավորում է Երևանը և այդ ընթացքում չի լուծել երևանցիների համար կարևոր ու հիմնարար նշանակություն ունեցող և ոչ մի խնդիր: Մի թեկնածու, որի պաշտոնավարման ընթացքն ընդամենը հիշեցրել է նկարել սովորող մի երեխայի, որի համար Երևանը մաքուր մի թուղթ է, իսկ քաղաքային բյուջեն գունավոր մատիտների տուփ: Մաքուր թղթի վրա խզբզվել են անհասկանալի պատկերներ, այսպես ասած երևանյան դիզայնի շրջանակում: Մինչդեռ դրա համար կան նկարչական դպրոցներ տարիքային տարբեր խմբերի համար: Իսկ հանուն Երևանի՝ ՀՀԿ-ն և իր թեկնածուն պարզապես պետք է հրաժարվեին քաղաքապետի ընտրությանը մասնակցելուց, պարզապես թույլ տալով, որ երևանցին ընտրի քաղաքային նոր իշխանություն, որին կպատվիրակի քաղաքային ենթակառուցվածքների խնդիրների լուծման առաքելությունը և պահանջատեր կլինի իր ձևավորած քաղաքային իշխանության գործողությունների նկատմամբ:

Այ դա իսկապես կլիներ հանուն Երևանի, և կլիներ հանուն արդարության: Բավական է, ինչքան ՀՀԿ-ն քերել է և շարունակում է քերել Երևանը բառի բուն և պատկերավոր իմաստով: Երևանին պրոֆեսիոնալ կառավարիչներ են պետք, ոչ թե քերիչներ կամ քաղաքի վրա սովորող և էքսպերիմենտներ անող նկարիչներ: Կառավարիչներ, որոնց գործունեության արդյունքում քաղաքը կզարգանա առաջին հերթին որպես կենդանի օրգանիզմ և քաղաքային խնդիրների լուծման մշակումներն էլ կիրականացվեն օրգանական կապի տրամաբանությունից ելնելով, ինչը կենթադրի առաջնահերթությունների օպտիմալ և ռացիոնալ սահմանում և ըստ այդմ նաև քաղաքային բյուջեի, ֆինանսական հոսքերի և հնարավորությունների ռացիոնալ տնօրինում: Այդ ամենը պետք է կապվի Երևան քաղաքի օրգանիզմին և բխի այդ օրգանիզմի կարիքներից, ոչ թե քաղաքային իշխանության ներկայացուցիչների օրգանիզմներին ու դրանց կարիքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում