Իրանի հյուսիս-արևմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
«Առնվազն 36 մարդ է զոհվել Իրանի 4 նահանգներում հեղեղումների հետևանքով»,-հայտարարել է Իրանի Ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Իսմայիլ Նաջարը։
Հորդառատ անձրևները սկսվել էին Արևելյան Ադրբեջան նահանգում երեկ։ Առավել մեծ վնաս են կրել Ազերշահր և Աջաբշիր քաղաքները։
Ջրհեղեղի հետևանքով վտանգի տակ է հայտնվել 32 քաղաք և գյուղ: