Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 9-ին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ղեկավար Բաշար Ալ-Ասադի հետ և հայտարարել, որ չնայած ԱՄՆ-ի դիրքորոշմանը, իր երկիրը շարունակելու է աջակցել Դամասկոսին և խորացնել երկկողմանի հարաբերությունները, հաղորդում է DW-ն:
«Իրանը կշարունակի լինել սիրիացի ժողովրդի կողքին և կողջունի ավելի սերտ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»,-նշել է Ռոհանին:
Նա նաև դատապարտել է ԱՄՆ-ի հրթիռակոծումն ուղղված սիրիկան ռազմաբազային: Նույն օրը Ռոհանին նաև բանակցություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի տվյալներով՝ բանակցությունների թեման եղել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկրների առաջնորդները ընդգծել են Սիրիայում ռազմական հակամարտության կարգավորման հարցում համագործակցության կարևորությունը: