Չինացի Սյան Ռենհիան հագուստ է ստեղծում իր մազերը գործելու միջոցով, հայտնում է mirfactov.com-ը: Սյանը ողջ կյանքում որպես ուսուցիչ է աշխատել և հիմա թոշակի է անցել: Վերջին 11 տարում նա կարողացել է սանրվելուց հետո հավաքած մազերով կանացի բրդե ժակետ և գլխարկ հյուսել:
Ժակետի համար անհրաժեշտ է եղել է 15 կապ մազ և 5 տարվա աշխատանք, գլխարկի համար՝ 20 կապ թել և 3 տարի:
Կինը որոշել է իր անունը գործել վերարկուի վրա: Բայց նա պետք է մի քիչ սպասի, որ իր մազերը սպիտակեն, քանի որ սև մազերը չեն առանձնանա վերարկուի վրա: Հիմա Սյանը սեփական մազերով գլխարկ է պատրաստում իր ամուսնու համար: