Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ծառուկյանի ընդդիմության գաղտնիքը

Ընդդիմությո՞ւն է «Ծառուկյան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթակներում շեշտադրվում էր նախընտրական շրջանում, դրանից առաջ, ոչ իշխանական բևեռի ժամանակաշրջանում, դրանից առաջ, շեշտադրվում է ներկայումս՝ հետընտրական շրջանում, հավանաբար կգան էլի փուլեր, որ կտրվի այս հարցը: Ամեն մեկն ունի դրա իր պատասխանը:

Ծառուկյանը հանրությանը փորձում է ներկայանալ որպես ընդդիմություն, նրա թիմակիցները գրեթե երդվում են, որ ընդդիմություն են, բայց երբ բանն, օրինակ, հասնում է Սերժ Սարգսյանին, ամեն ինչ կտրուկ հանդարտվում է: Բայց հարցերը կրկին հնչում են ու հնչում: Իսկ հնարավո՞ր է դրանց տալ միարժեք և մեկընդմիշտ պատասխան: Ոչ, և եթե որևէ մեկը փորձում է փնտրել այդ պատասխանը կամ սպասում դրան, ապա գտնվում է ժամանակի անիմաստ և ավելորդ վատնման փուլում:

Մեկի համար Ծառուկյանն ընդդիմություն է, մյուսի համար՝ իշխանության դրածո, երրորդի համար՝ փրկիչ: Փաստն այն է, որ Ծառուկյանը Հայաստանում մի գործոն է, որը առանցքային նշանակություն է ունենում Հայաստանի ներքաղաքական զարգացումներում: Ծառուկյանն ինքը, լինելով ապաքաղաքական կերպար, քաղաքական գործոն է, որովհետև ազդում է քաղաքական գործընթացների վրա:

Փաստը դա է, ու մտածել, թե նրա ազդեցության գոտում գտնվող մի քանի հարյուր հազար՝ կես միլիոնից ավելի և թերևս մինչև անգամ մեկ միլիոնի ձգող ընտրազանգվածին կամ հանրային շերտերին հնարավոր է համոզել, թե նա ընդդիմություն չէ և դրանով դուրս բերել այդ շերտը Ծառուկյանի ազդեցությունից, ինքնախաբեություն է: Հետևաբար հարկավոր է գտնել Ծառուկյանի խնդիրը լուծելու այլ ուղիներ, որոնք թույլ կտան չեզոքացնել նրա մեծ ազդեցությունը կամ նվազեցնել այդ ազդեցությունը, կամ օգտագործել այդ ազդեցությունն ավելի հանրային նպատակներով, այսինքն՝ Ծառուկյանին դնել մի վիճակում, երբ նրա քաղաքական գործոնը ավելի շատ կծառայի հանրային, քան իշխանական համակարգային շահին:

«Բուրժուադեմոկրատական քաղաքագիտական» տարբերակը այդ ճանապարհը չէ, անկասկած, դա արդեն փաստ է: Բուֆերն աշխատում է արդեն խորհրդարանի երրորդ ընտրությունն անընդմեջ, ու տեսանելի չէ, թե ինչի՞ հաշվին է այն դադարելու աշխատել, եթե միայն իշխանությունը հարկ չհամարի կրկին հեռացնել Ծառուկյանին քաղաքականությունից: Թեև, ինչպես ցույց է տալիս փորձը, դա չի խանգարում ընտրության շեմին նրան կրկին վերադարձնել, և այն կրկին աշխատում է:

Մյուս կողմից, սակայն, հարց է, իհարկե, թե քանի անգամ կարող է աշխատել այդ տարբերակը: Դրան զուգահեռ՝ ներկայումս կարծես թե Գագիկ Ծառուկյանը լիովին այլ կոնֆիգուրացիայի մեջ է քաղաքական դաշտում, և վերստին հեռանալու հարց կարծես թե չկա: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը իր հետընտրական շնորհավորական ուղերձում կարծես թե ճանաչել է Ծառուկյանին որպես ընդդիմություն, իսկ Ծառուկյանն էլ, բնականաբար, ընդունել է այդ դերակատարումը:

Այս իմաստով իրավիճակը շատ հետաքրքիր է լինելու այն առումով, թե կոնկրետ ո՞ւմ է ընդդիմություն լինելու Գագիկ Ծառուկյանը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ նախընտրական շրջանում «Ծառուկյան» դաշինքի քննադատության թիրախում չէին իշխանության կամ ՀՀԿ առաջին դեմքերը: Քննադատությունն ընդհանրապես կարծես թե դեմք չուներ, բայց չի կարող չունենալ «դեմք» երկար ժամանակ: Դա բխում է նաև Հայաստանի հասարակության ընկալումների և պատկերացումների առանձնահատկությունից:

Իսկ հետընտրական իրավիճակում արդեն կոնկրետանալու, «դեմք» ձեռք բերելու առումով թիրախները առնվազն երկուսն են՝ կա՛մ Սերժ Սարգսյան, կա՛մ Կարեն Կարապետյան, կա՛մ երկուսը միասին, որևէ երրորդ անձի «լեգիտիմ» ճանապարհ բացելու համար, իհարկե՝ ոչ առանց Սերժ Սարգսյանի հավանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում