Sunday, 19 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Ունենք ընտրակաշառքի խորհրդարան՝ հանձինս ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձ կատարելով արիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և դրան նախորդած ժամանակահատվածին, երբ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների փոխհամաձայնության արդյունքում փոփոխություններ եղան նոր Ընտրական օրենսգրքում, և կարծիքներ հնչեցին, որ նոր ԸՕ-ով բացառվելու են կեղծիքներն ու խախտումները,  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց. «Ունենք մի այսպիսի վիճակ՝ միշտ թերագնահատում են իշխանությանը և Սերժ Սարգսյանին, այն առումով, որ նույնիսկ ամենավառ երևակայությունը հնարավորություն չի տալիս պատկերացնելու, թե իշխանությունը ընտրությունը կեղծելու էլ ինչ գործիքներ կարող է մտածել:

Եթե իշխանությունը ինչ-որ բան զիջում է, պետք է ենթադրել, որ դրա փոխարեն այլ միջոցներ պետք է զարգացնի, այն, ինչ տեսանք այս ընտրությունների ժամանակ:

Ընտրական օրենսգիրքի փոփոխությունը բացարձակապես չհանդիսացավ և չէր էլ կարող հանդիսանալ ազատ և արդար ընտրությունների երաշխիք:

Բուն խնդիրը պայմանավորված է անպատժելիության համակարգով, կոռուպցիայով: Այսինքն՝ հույս ունենալ, որ ինչ-որ իրավական փաստաթուղթ կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ որ փաստացի իրավիճակը չի փոխվել, դա առնվազն միամտություն է:

4+4+4 ձևաչափով քննարկումներին մենք չենք մասնակցել, որովհետև չի կատարվել իշխանության կողմից ոչ մի քայլ հանձին կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, որն անգործունակ է ի սկզբանե,  կենդանի դիակ է»:

Սաքունցի խոսքով, այն, որ ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակում պանամական կոռուպցիոն հանցագործության հետ առնչվող մարդ է առաջադրվել, սա արդեն իսկ ահազանգ պետք է լիներ, կամ երբ որ վարչական ռեսուրսի կազմակերպված և զանգվածային չարաշահման փաստ արձանագրվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից, և համակարգն անհաղորդ մնաց, ավելին՝ փորձում են թիրախավորել ուսումնասիրություն իրականացրած անձին և ոչ թե քննություն իրականացնել և տալ պատշաճ իրավական գնահատական: Ահազանգ է նաև քրեական տարրերի  սերտաճվածությունը իշխանության հետ և որպես գործիք օգտագործելը ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ճնշում գործադրելու համար:

Ա. Սաքունցն ընդգծեց, որ տեխնիկական միջոցների զարգացումը երաշխիք չի կարող հանդիսանալ. «Սա ընդամենը իմիտացիա էր, ցույց տալու համար, որ ունեն կամք ընտրությունները ավելի ազատ, արդար անցկացնել, բայց իրականում իրենք զուգահեռ ունեն գործիքակազմ, որը կիրառում են իրենց իշխանությունը պահպանելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում