Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

«Լավրովի պլան» գոյություն չունի. Սերգեյ Լավրովը հերքում է

Արցախյան հակամարտության կարգավորման հարցով «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Azeri Press ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, որ «Լավրովի որևէ պլան» գոյություն չունի: Գաղափարների հիմքում, որոնք այժմ քննարկվում են, ընկած են առաջարկներ, որոնք հավաքական կերպով մշակվել են երեք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ընդգծել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ամենակարևորն է օգնել կողմերին գտնելու հավասարակշռված քաղաքական լուծում, որը թույլ կտա անցում կատարել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի նախապատրաստմանը: Լավրովը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, միասնական դիրքորոշում ունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Նա շեշտել է, որ համանախագահները ակտիվորեն համագործակցում են: «Պարբերաբար տարածաշրջան այցելելով՝ նրանք, որպես կանոն, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցություններում հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: Կարծում եմ՝ նման թիմային մոտեցումը վկայում է այն մասին, թե ինչպես պետք է համագործակցել միջազգային հակամարտությունները հաղթահարելու հարցում: Հույս ունեմ, որ Ղարաբաղյան հակամարտության հարցով մեր սերտ համագործակցությունը Վաշինգտոնի, ինչպես նաև Փարիզի հետ, կշարունակվի»,- հավելել է նախարարը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մի քանի կետեր են մնացել, որոնք ամենաբարդն են: «Մեզ համար միևնույն չէ՝ ինչ է տեղի ունենում մեր հարևան տարածաշրջանում: Հետաքրքրված ենք նրանով, որ այդտեղ խաղաղություն և հանգստություն տիրի, սահմանները բացվեն, փախստականները վերադառնան, վերականգնվեն առևտրատնտեսական կապերը: Ուստի ԼՂ հակամարտության լուծումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- ասել է Լավրովը:

Լավրովը հերքել է պնդումներն այն մասին, որ հակամարտության կարգավորման համար ոչ մի քայլ չի արվել: «Հարկ է նշել, որ ԼՂ հակամարտության թեման շատ զգայուն սյուժե ունի, այդ պատճառով բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ են կրում: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ շատ բնագավառներ արդեն համաձայնեցված են: Մնացել են մի քանի հարցեր: Բայց դրանք ամենաբարդն են: Դեռևս չի հաջողվել փոխզիջման գալ: Այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում