Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Gazeta-ն:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանին և Իրանին կապում են շատ տարիներ, «եթե ոչ համագործակցության հարյուրամյակներ»:
«Իրանը մեր բարի հարևանն է և հուսալի կայուն գործընկերը: Մենք աշխատում ենք արդյունավետ գրեթե բոլոր ուղղություններով: Ավելի քան 500 տարի է, ինչ դիվանագիտական հարաբերություններ ունենք»,-ասել է նա:
Պուտինը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 70 տոկոսով: Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են դրական ուղղոթւյամբ և այժմ նոր փուլ են դուրս եկել: Նա նաև հիշատակել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին: