«Արցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը հանդիսանում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած այս խմբակի հերթական քաղաքական բանտարկյալը: Սամվել Բաբայանը ձերբակալված է իր քաղաքացիական և քաղաքական հայացքների համար, քանի որ մեր դաշինքի համակիրն է, նա նաև արժեք լինելով՝ զսպում է թշնամուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և ՕՐՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը:
«Մեր դաշինքը հանձնառելու է պաշտպանել գեներալ Սամվել բաբայանի իրավունքները, թեև ինքը մեր պաշտպանության կարիքը չունի, ավելին՝ կիստ մնացած, թղթի վրա մնացած հաղթանակները պատրաստ ենք ի կատար ածել այս անգամ: կարծում եմ մեր առջևում է աննախադեպ մի շրջան: Փաստը մեկն է, Հայաստանը, հայ մարդը ամբողջությամբ պետք է ազատագրվի, այդ ազատագրումը եթե ընտրությամբ է կլինի ապրիլի 2-ը, իսկ եթե ոչ, ապրիլի 3-ից սկսած»,- նշեց Ր. Հովհաննիսյանը:
Մանրամասներ՝ տեսանյութում: