Թուրք սահմանապահների կողմից Թուրքիա-Իրաք սահմանային հատվածում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 4 անդամ՝ հայտնում է թուրքական Haberler-ը:
PKK անդամները Իրաքի սահմանային Անաչ շրջանի հատվածից փորձել են մուտք գործել Թուրքիայի տարածք:
Նրանցից մեկը կին է, զննության արդյունքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 10 կգ պայթուցիկ և ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ իրեր:
Նախնական վարկածի համաձայն` PKK-ականները պատրաստվել են Թուրքիայի տարածքում իրականացնել հերթական պայթյունը:
Քրդստանի բանվորական կուսակցությունը պաշտպանում է Թուրքիայի քրդերի շահերն ու իրավունքները և ռազմական գործողությունների միջոցով փորձում է ստիպել թուրքական իշխանություններին լուծել քրդական խնդիրը: