Հալեպի քաղաքապետ Հուսեյն Դյաբը Պետդումայի պատգամավորների և ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որպեսզի Եվրոպան էլ, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, աջակցի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նա ընդգծել է, որ իրենք կուզենային, որ եվրոպական ընկերներն էլ իրենց այնպես աջակցեին, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, քանի որ ոչ միայն Սիրիան է գտնվում ահաբեկչության սպառնալիքի տակ, այլ ամբողջ աշխարհը: