Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Վարշավա) ուսանողների՝ Հայաստան և Վրաստան ուսումնական այցի շրջանակներում մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպել է քոլեջի շուրջ 70 ուսանողների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում փոխնախարար Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով ՀՀ համագործակցությանն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Փոխնախարար Հովակիմյանը պատասխանել է քոլեջի ուսանողների բազմաթիվ հարցերին: