Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ Ազատության հրապարակ: Հաց բերողին սատարողները այնտեղ կշարունակեն նստացույցը՝ սպասելով Կառավարության ներկայացուցչին։
«Ճշտել ենք՝ մեր նամակը վարչապետի օգնականի՝ Հայկ Զոհրաբյանի մոտ է… Այս պատերազմը մենք պիտի հաղթենք: Կոչ եմ անում Օպերան դարձնել մեր բնակավայրը, մեր պայքարի օջախը»,- նշեց ակտիվիստ Շանթ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանի համակիրները Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Նրանց գլխավոր պահանջ է Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում։ Վարչապետի օգնականը խոստացել էր այդ հարցին հստակ պատասխան տալ այսօր, սակայն դեռևս պատասխան չկա: Ոստիկաններին հաջողվեց ցրել Ազատության հրապարակում Արթուր Աարգսյանին սատարողների նստացույցը:
Մանրամասները՝ տեսանյութում: