Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Դաշտ, որտեղ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ

Հայաստանի խորհրդարանի 2017 թվականի ընտրության առանձնահատուկ տրամաբանությունը արտացոլվում է նաև նախընտրական շրջանում հրապարակվող սոցհարցումներում, որոնցում, նախորդ ընտրական շրջանի համեմատ, առկա է առաջին հայացքից նույնիսկ պարադոքսալ մի իրողություն: Մինչ այժմ հրապարակված սոցհարցումների գերակշիռ մեծամասնությունը առաջին տեղում է դիտարկում «Ծառուկյան» դաշինքը, իսկ ՀՀԿ-ն միայն երկրորդն է: Ուշագրավն այստեղ այն է, որ նախորդ ընտրություններում Ծառուկյանը կամ «Բարգավաճ Հայաստանը» չէին մատուցվում առաջատարի կարգավիճակում: Խնդիրն այն չէ, որ ներկայումս նրանց առաջատարությունը վստահություն չի ներշնչում: Անկախ սոցիոլոգիական հարցումների ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի հանրության ոչ միարժեք վերաբերմունքին և ընկալումներին, այնուհանդերձ պետք է նայել իրականությանը սթափ հայացքով և արձանագրել, որ սոցիալական, հոգեբանական, ինչ որ առումով նաև ոչ վաղ անցյալի պատմական բազմաթիվ գործոնների բերումով ներկայումս Հայաստանի հանրության մոտ մեծամասնություն է կազմում այն շերտը, որի թե՛ արժեհամակարգի, թե՛ աշխարհընկալման աստիճանը ընտրությունը կանգնեցնում է Ծառուկյանի վրա: Ընդ որում, Ծառուկյանն այս դեպքում անձ չէ, այլ ավելի շուտ երևույթ, որի ներքո կարող էր հանդես գալ ցանկացած մեծահարուստ:

Ինչքանով է այս իրողությունը համապատասխանում Հայաստանի ժողովրդավարական, քաղաքացիական զարգացման հրամայականին, լիովին այլ հարց է: Լիովին այլ հարց է, թե ինչքանով է այս ամենում դեր ունենում նաև Ծառուկյանի համակարգային «ծագումը»: Մենք գործ ունենք փաստի հետ՝ ելնելով հայաստանյան իրողություններից և Հայաստանում հաստատված խաղի կանոններից, ուժերի հարաբերակցությունից: Դրանք պետք է փոխվեն, դրանց փոփոխությունը Հայաստանում հրամայական է, նույնիսկ ազգային անվտանգության հրամայական, բայց կա իրողություն, որը հնարավոր չէ հաշվի չառնել՝ առավել ևս, որը փոխել հնարավոր չէ, եթե չնայենք առկա իրականության աչքերին և չփորձենք հասկանալ պատճառները, այլ մնանք լոկ բարոյախրատական քարոզների կամ դասախոսությունների տրամաբանության մեջ: Ահա այդ իրողության շրջանակում, Ծառուկյանի վարկանիշային առաջատարությունը կասկած չի առաջացնում: Խնդիրն այն է, որ ներկայումս այդ առաջատարությունն արձանագրվում է, մինչդեռ նախորդ ընտրություններում՝ թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին Ծառուկյանի առաջատարությունը սոցհարցումների մասշտաբով չէր արտացոլվում, չէին գերակշռում հարցումներ, որոնք արձանագրում էին դա: Իսկ բանն այն է, որ Ծառուկյանի առաջատարությունը նախորդ ընտրություններում էլ ավելի մեծ սոցիալական բազա ուներ, հաշվի առնելով այն, որ դեռևս չէր եղել 2015 թվականի փետրվարը, որն անկասկած զգալիորեն նվազեցրեց նրա հանրային կապիտալը: Արդյո՞ք իրավիճակը Հայաստանում դարձել է առավել մրցակցային, ժողովրդավարական, ազատ, ինչի արդյունք է այն, որ սոցիոլոգիան ազատորեն արձանագրում է Ծառուկյանի քաղաքական վարկանիշը: Արդյո՞ք ՀՀԿ-ն չի ընդդիմանում դրան, չի վարանում կամ մտահոգվում այն արձանագրելուց: Ո՞րն է առանձնահատկությունը, որ բերել է նման փոփոխության: Ունի՞ այդ փոփոխությունը որևէ հատուկ նպատակ հետագա զարգացումների, արդյունքի կամ հետընտրական իրավիճակի համար, թե՞ բանն ընդամենը հենց միջավայրի առավել ազատականացումն է: Հատկապես, որ ՀՀԿ-ն ապահովում է այսպես ասած երաշխիքային մեխանիզմը՝ Կարեն Կարապետյանի և Տարոն Մարգարյանի համախառն գրեթե 130 տոկոս վարկանիշ, այդպիսով ցույց տալով, որ շեշտադրումը ոչ թե կուսակցական կամ խմբակային, այլ անհատական գործոնն է, այդ թվում նաև ռեյտինգային համակարգում առաջադրվածների:

Այստեղ, ըստ երևույթին, առանցքային նշանակություն ունի իրավիճակի գլխավոր առանձնահատկությունը՝ անցումային փուլի, անցումային խորհրդարանի հանգամանքը: Այն, որ Հայաստանում ընդամենը անցումային գործընթաց է, արձանագրվում է անգամ Ռուսաստանի մակարդակում: Այս փուլում «Բարգավաճ Հայաստանին» առաջ մղելը ՀՀԿ-ի համար ապահովում է անցման կառավարելիությունը՝ ԲՀԿ-ի թիկունքից: Բանն այն է, որ ՀՀԿ-ն որպես քաղաքական միավոր, առավել ևս ապագայի որոշակի հեռանկարներ ունեցող միավոր, ներկայումս գտնվում է ներքին վերադասավորումների խորքային գործընթացի մեջ: ՀՀԿ-ն վերակազմավորվում է, վերակազմակերպվում, լուծում է նոր ստատուս-քվոյի և մեծ հաշվով նոր իշխանության հարց, ինչն առաջացնում է ՀՀԿ-ի կամ իշխող համակարգի վերահսկողության գոտու բաց տեղեր կամ այդպիսի ռիսկեր: «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ ի համար առավելագույն վստահելի և կանխատեսելի ուժն է, որին հնարավոր է «հանձնել» անցումային փուլի բաց տարածքները, ընդ որում՝ «հանձնել» առանց ավելորդ ջանքերի, «բնական ճանապարհով»: Եթե նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն իր «բաց տեղերը» պաշտպանում էր Ծառուկյանից, ապա այժմ իր թողած բաց տեղերը պաշտպանում է Ծառուկյանի օգնությամբ կամ միջոցով համալրելով դրանք: ՀՀԿ-ն փորձում է զիջել իշխանությունը սոցիոլոգիական, այսինքն՝ հանրային հոգեբանության դաշտում, ֆիզիկական դաշտում այն պահպանելու համար՝ մինչ ներքին վերակազմավորման գործընթացի ավարտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում