Monday, 13 05 2024
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը

Մոսկվան որևէ գործիք չունի ազդելու Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա

Ռուսաստանը Հայաստանի քաղաքական իրադրության վրա ազդելու լծակ չունի և չի աջակցում որևէ քաղաքական ուժի՝ ներառյալ իշխող կուսակցությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ հերքելով այն տեսակետը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Ռուսաստան կարող է կապված լինել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ:

Ի հեճուկս հայաստանյան և օտարերկրյա բազմաթիվ հեղինակավոր փորձագետների հետազոտությունների և գնահատականների, Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության, տնտեսության տարբեր ոլորտներում ռուսական ընկերությունների ներկայության, հատկապես էներգետիկ շուկայում ռուսական «Գազպրոմի» մենաշնորհային դիրքերի և մի շարք այլ փաստերի՝ ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը պնդում է, որ Մոսկվան Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդելու որևէ գործնական լծակ չունի, կամ եթե ունի, ապա գործնականում չի կարող դրանք կիրառել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության հետ:

Պարոն Կոլերով, ո՞րն է ՀՀ նախագահի մոսկովյան այցի իրական նպատակը, եթե մի կողմ դնենք երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերը, Ղարաբաղյան խնդիրը, որոնք սովորաբար քննարկվում են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև: Որքանո՞վ է այն կապված Հայաստանի ներքին քաղաքականության և նախընտրական գործընթացների հետ: Որոշ վերլուծաբաններ ասում են, թե Սարգսյանը գնում է Մոսկվա՝ ստանալու Պուտինի աջակցությունը իր քաղաքական ծրագրերի իրագործմանը:

– Հայաստանի իշխանությունները վերջին տասնամյակներին իրենց ընտրական արշավները ավանդաբար կապում են Ռուսաստանի գործոնի հետ: Ես չգիտեմ, թե որքանով է դա իրենց օգնում իրականում, բայց փաստ է, որ այդպիսի փորձեր արվում են՝ կապելու ընտրությունները Ռուսաստանի հետ: Կարծում եմ, որ այցելությունները Մոսկվա ոչ մի կերպ չեն ազդում և չեն ազդելու Հայաստանի ընտրողների տրամադրությունների վրա:

Այսինքն՝ նկատի ունեք, որ քաղաքական ուժերը շատ հաճախ օգտագործում են այդ քայլը իրենց քարոզչության մեջ, որ ցույց տան, թե Ռուսաստանը աջակցո՞ւմ է իրենց:
– Այո, ընդ որում՝ նաև ընդդիմությունն է ասում, թե իբր Մոսկվայի հետ ամեն ինչ համաձայնեցված է, պայմանավորված է և այլն, և այլն, բայց դա հեքիաթ է: Մոսկվան որևէ գործիք չունի Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա ազդելու:

Բայց  չէ՞ որ Մոսկվան իրականում շատ լծակներ ունի Հայաստանում:

– Ես գիտեմ ձեր դիրքորոշումը: Իսկ, օրինակ, ի՞նչ լծակներ ունի:

Անվտանգություն, տնտեսություն, էներգետիկ:

– Իսկ ինչպե՞ս օգտագործել այդ լծակները գործնականում:

Կարծում եմ՝ Կրեմլում ինձնից լավ գիտեն՝ ինչպես օգտագործել, այդպես չէ՞:

– Ոչ մի կերպ չեն կարող ազդել: Մոսկվան արդեն չի կարող ազդել անգամ Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիայի վրա, որովհետև Հայաստանը Եվրասիական միության անդամ է:

Այդ դեպքում այսպիսի հարց. կարո՞ղ եք ասել, թե ինչու են Հայաստանի ընդդիմության առաջնորդները նախագահի ընտրությունների կամ քաղաքական որևէ այլ լուրջ գործընթացի նախօրեին մեկնում Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ այցերը, կարելի է ասել, ավանդույթ են դարձել:

– Որովհետև նրանք նույն այդ քարոզչության գերիներն են, որի մասին նշեցիք վերևում, թե Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի ներքին իրավիճակի վրա: Չի՛ կարող: Իրենք հորինել են, իրենք վախենում են դրանից, իրենք էլ շրջանառում են այդ տեսակետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում