ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ժամանել են Ադրբեջան: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Համանախագահներն ու Կասպշիկն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան: