Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից ոչ բնակելի տնակում հրդեհ է բռնկվել:
Տեղեկությունը ստացվել է փետրվարի 27-ին, ժամը 14:37-ին:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի «ՈՒԿՐՇԻՆ» տնակային ավանում գտնվող ոչ բնակելի վագոն-տնակում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:02-ին, մարվել ՝ 15:25-ին: Մասամբ այրվել են առաստաղը՝ մոտ 12 քմ, հատակը՝ մոտ 12 քմ, կենցաղային իրեր և հարակից խոտածածկույթը՝ մոտ 250 քմ: