ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկ ամիս անց այն բանից, ինչ ինքը գլխավորել է Սպիտակ տունը, երկրի պետական պարտքը կրճատվել է 12 մլրդ դոլարով։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։ Թրամփը նաև հիշեցրել է, որ Բարաք Օբամայի նախագահության առաջին ամսում ԱՄՆ պետպարտքն աճել էր 200 մլրդ դոլարով։
Թրամփը նեղսրտել է, որ ԶԼՄ-ները դրա մասին չեն հայտնել։ Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան բորսաներում Dow Jones առանցքային ինդեքսի աճը լավատեսություն է ներշնչում ամերիկյան բիզնեսին և կտանի տնտեսական աճի։
Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ երկու նախագահական ժամկետներում կնախաձեռնի բարեփոխումներ և առևտրային պայմանագրերի վերանայում, որոնք թույլ կտան ԱՄՆ-ին ազատվել վիթխարի պետպարտքից, որն արդեն գերազանցում է 19.9 տրիլիոն դոլարը։ Օբամայի նախագահության 8 տարիներին երկրի պետպարտքն աճել է ավելի քան 9 տրիլիոն դոլարով։
The media has not reported that the National Debt in my first month went down by $12 billion vs a $200 billion increase in Obama first mo.
— Donald J. Trump (@realDonaldTrump) 25 февраля 2017 г.
Great optimism for future of U.S. business, AND JOBS, with the DOW having an 11th straight record close. Big tax & regulation cuts coming!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 25 февраля 2017 г.