Friday, 26 04 2024
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել

Սա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխանության նկատմամբ. մենք կարող ենք մնալ ԵԱՏՄ փլատակների տակ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները,  Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ պետք է ԵՏՄ ընդհանուր երկրորդ քաղաքացիություն ունենան, բայց դրան, նրա խոսքով, խոչընդոտում են ոչ միայն մեր ներքին վեճերը, այլ նաև ԵՏՄ անդամ երկրների դիրքորոշումը։ «Եթե, օրինակ, Հայաստանը, ընդհանուր առմամբ, դրան հակված է, ապա Բելառուսը և Ղազախստանը չեն ուզում նման բան»,- ասել է Զատուլինը։

Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ:

– Պարոն Քոքոբելյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունն առ այն, որ ԵՏՄ երկրները ընդհանուր երկրորդ քաղաքացիություն պետք է ունենան: Նա նաև նշել է, որ Հայաստանը դրան հակված է, բայց չեն ուզում Բելառուսն ու Ղազախստանը:

– Նախևառաջ՝ առաջին անգամ եմ լսում, որ Հայաստանը դրան հակված է. եթե ինչ-որ իշխանավորներ ինչ-որ սենյակներում նման համաձայնություններ են տվել, ապա ես դա ոչ ավել-ոչ պակաս համարում եմ ուղղակի ոտնձգություն ՀՀ ինքնիշխանության, քաղաքացիության նկատմամբ: Եվ սա բառի բուն իմաստով կայսերապաշտական իրենց նկրտումներից է, ցանկանում են վերականգնել Խորհրդային Միությունը: Եվ  դա նորություն չէ: Հենց դա է պատճառը, որ Հայաստանը պետք է ժամ առաջ կասեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որովհետև աստիճանաբար իրենք այլևս անթաքույց, հստակ հայտարարում են, որ իրենց նպատակը մեկ պետություն՝ ռուսական կայսրություն կառուցելն է: Դա նույնիսկ չի բխում Ռուսաստանի քաղաքացիների այսօրվա շահերից: Դա ռուսական իշխանության կայսերապաշտական մոտեցումների ուղղակի արտացոլումն է: Չեմ կարծում, որ կա որևէ մեկը, ով չի հասկանում, որ ռուսական իշխանությունը ջանք չի խնայում ոչնչացնել գոյություն չունեցող քլաբի անդամ պետությունների ուղղակի ինքնիշխանության ատրիբուտները և հետզհետե բերել մեկ ընդհանուր դաշտ: Սա անթույլատրելի է, և որևէ պարագայում դա չի կարելի անել: Ինչ վերաբերում է երկքաղաքացիությանը, ապա մեր Սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է: Իսկ բոլորին երկրորդ քաղաքացիություն շնորհելը մարդու իրավունքների ոտնահարում է, բռնատիրության  դրսևորում: Եվ հետզհետև այս ամենը դառնում է ոչ միայն ինքնիշխանության պայքար, այլև դառնում է  ինքնասիրության պայքար: Նրանք այդպիսի քայլերով վիրավորում են նաև մեր քաղաքացիների ինքնասիրությունը:

– Հնարավո՞ր է՝ կառույցն ինքը փլուզվի՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի վերջին հայտարարությունները:

– Այդ կառույցն ապագա չունի, և այդ ապագա չունեցող կառույցում մեր գոյության փաստը և այնտեղ մեր՝ բառիս բուն իմաստով մասնակցությունը բերում է շատ-շատ սահմանափակումներ՝ թե՛ ինքնիշխանության, թե՛ անվտանգության, թե՛ այսօրվա քաղաքակիրթ աշխարհի հետ մեր հարաբերությունների՝ որպես խոչընդոտ: Այսինքն՝ մենք նստենք սպասենք, թե երբ է դա փլուզվելու, մենք միայն կտուժենք, որովհետև կարող ենք մնալ այդ փլատակների տակ, որը կոչվում է  Եվրասիական տնտեսական միություն: Այդ միությունը օրեցօր գահավիժում է՝ չհաշված, որ աշխարհում դառնում է մերժված փակ և փոքրաթիվ անդամներ ունեցող քլաբ:

– Վարչապետն անընդհատ խոսում է ներդրումներից: Օրերս ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ՀՀ կառավարությունը փորձում է ցույց տալ, որ ներդրումներ անելը և շահույթ ապահովելը հնարավոր է: 470 ներդրումային ծրագրերից, վարչապետի խոսքով, 340-ը իրատեսական է, Դուք որևէ ձևով կփորձե՞ք ներդրում կատարել:  Ինչպես Դուք եք բնորոշում՝ այս փակ քլաբի անդամ երկիրը հնարավորություն ունի՞ ներդրումային շուկան լավացնելու:

– Ներդրումներ՝ անկախ ամեն ինչից, ինչ-որ չափով միշտ պետք է լինեն, բայց լավ կլինի վարչապետը պատասխանի հետևյալ հարցերին, թե որն է եղել պատճառը, որ անցած տարի ՀՀ-ում եղել է մոտ 200 միլիոնի ներդրում, իսկ Վրաստանում՝ մոտ երկու միլիարդ դոլարի ներդրում: Այսինքն՝  նույնիսկ անզեն աչքով այս հարցը դիտարկելիս ակնհայտ է դառնում, թե ինչ պատճառով Հայաստանում ներդրումներ չկան: Մենք ինտեգրվել ենք մի կառույցի, որը ուղղակի կոռուպցիայի, հովանավորչության, ստվերի՝ որպես առանձին տնտեսական բաղադրիչ, ամբողջ միջազգային հարթակում եթե  ոչ՝ թիվ մեկ, ապա առաջնային տեղերում գտնվող կենտրոններից է: Թող ցույց տան, թե Ռուսաստանում տնտեսության որ ճյուղերն են ազատականացված, ուղղակի մատնացույց անեն որպես օրինակ: Էլ չեմ ասում, որ վարչապետը, հենց առաջին օրը պառլամենտում լինելով, իմ հարցին պատասխանեց, որ առանց մենաշնորհը վերացնելու, առանց ստվերը կրճատելու Հայաստանը ապագա չունի, բայց մինչև այս պահը մենք ոչ մի գործնական քայլ չենք տեսել՝ բացի գեղեցիկ ձևակերպումներից, որոնցից շատ-շատ կուշտ ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում