Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հայաստանը «ուրանի» հարցով նաև միջազգային պարտավորություններ ունի

Ուրանի հետ կապված պատմությունը թերևս դեռ երկար ժամանակ տարբեր քննարկումների առարկա կլինի:
Իսկ ներկայում ընթացող քննարկումների առանցքային թեմաներից մեկն էլ այն է, թե ի՞նչ ճանապարհով է գերհարստացված ուրանը, որի մաքսանենգության համար Վրաստանի իրավապահները այս տարվա մարտին ձերբակալել են ՀՀ երկու քաղաքացիների, հասել Հայաստան: Պարզ է, որ Հայաստանում ուրան հարստացնել չեն կարող, հետևաբար այն արդեն իսկ հարստացված վիճակում բերել են այստեղ: Նախկին ԽՍՀՄ հատուկ ծառայությունների պաշտոնաթող սպա, զենքի ապօրինի վաճառքի մեղադրանքով ձերբակալված հանրահայատ Վիկտոր Բուտի ընկեր Դմիտրի Խալեզովը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թեև ինքը շարունակում է չհավատալ ուրանի հետ կապված այս ողջ պատմություններին, այդուհանդերձ, եթե հիմք ընդունվի, որ այդ ամենը իրականություն է, ապա հարստացված ուրանը Հայաստան կարող էր հասնել ցանկացած ճանապարհով: Սակայն պարոն Խալեզովի հուշած ճանապարհների մեջ երկու շատ ուշագրավ կետեր կան, որոնք թերևս առանձնահատուկ ուշադրության են արժանի: «Ուրանը կարող էր հասնել տարբեր ճանապարհներով. ուղևորների գրպանում կամ ուղեբեռում, կամ սահմանն անցնող ավտոմեքենայի խցիկում, կամ դիվանագիտական փոստով ու ռազմական բեռների մեջ»: Նշենք, որ դիվանագիտական ուղեբեռն ու փոստը, ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում, գրեթե միշտ անձեռմխելի են: Դրանք երբեք չեն բացվում, ստուգվում. իսկ եթե նման բան պատահում էլ է, ապա միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: Դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձի ուղեբեռը ենթակա չէ ստուգման: Եթե ուղեբեռը տանողը դիվանագիտական կարգավիճակ չունի, ապա ԱԳՆ-ն այդ անձին է տրամադրում, այսպես կոչված, սուրհանդակային թերթիկ (курьерский лист), որով էլ տվյալ անձն ու տվյալ բեռը պաշտպանված են համարվում ստուգումներից: Նույնը վերաբերում է նաև դիվանագիտական փոստին: Եթե իրավապահները շատ հիմնավոր կասկածներ են ունենում, որ տվյալ անձի ուղեբեռի մեջ որևէ ապօրինի նյութ կա, ապա միայն այդ դեպքում են այն պահանջում բացել: Ընդ որում, եթե ուղեբեռը բացելուց հետո պարզվում է, որ կասկածներն անհիմն էին, ապա այն բացողը լուրջ պատասխան կարող է տալ: Ինչ վերաբերում է ռազմական բեռներին, ապա դրանք ամբողջապես համապատասխան մարմինների վերահսկողությամբ են մտնում երկիր: Դա, սակայն, այլ թեմա է, և դրա մանրամասներին հարկ եղած դեպքում կանդրադառնանք առաջիկայում: Ամեն դեպքում, ռուս պաշտոնաթող սպայի առաջ քաշած վարկածները լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն:
Միջազգային պարտավորությունները
Ինչպես մեր կյանքին առնչվող մյուս հարցերում, այդ հարցում ևս Հայաստանն անկախացումից ի վեր միջազգային պարտավորություններ է ստանձնել, ստորագրել է մի շարք փաստաթղթեր, որոնց կետերով, կոպիտ ասած, ենթադրվում է, որ ՀՀ իշխանությունները ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ի թիվս այլ կարևոր հարցերի, երկիրը ռադիոակտիվ նյութերի ապօրինի վաճառքի տարանցիկ երկիր կամ շուկա չդառնա: Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին է վերաբերում, որն, իհարկե, առաջին հերթին, միջուկային զենք ունեցող երկրներին է առնչվում, սակայն աշխարհի շատ երկրներ, այդ թվում և Հայաստանը (բացառությամբ Իսրայելի, Հնդկաստանի, Պակիստանի և ԿԺԴՀ-ի) միացել են այդ փաստաթղթին: Բացի այդ, չմոռանանք նաև, որ Հայաստանը ևս ՄԱԳԱՏԷ-ի` Միջուկային էներգիայի հարցերով միջազգային գործակալության անդամ է, հետևաբար նաև այդ կազմակերպության առաջ է պարտավորություններ ստանձնել: Իսկ ՄԱԳԱՏԷ-ում բազմաթիվ կոնվենցիաներ կան` Միջուկային անվտանգության կոնվենցիան, Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիան: Բացի այդ, Հայաստանի ԱԺ-ն, ընդ որում` միաձայն, վավերացրել է «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան, իսկ դրանից հետո էլ` Հայաստանը ՄԱԿ-ին է փոխանցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի Կոնվենցիայի վավերացման մասին փաստաթղթերը: Այդ բոլոր կոնվենցիաներին և մյուս փաստաթղթերին միանալու արդյունքում Հայաստանի ԱԳՆ ՄԱԿ-ի բաժինը ամեն տարի զեկույցներ է գրում այն մասին, թե ինչպես է Հայաստանը կատարում ստանձնած պարտավորությունները: Այդ պարտավորությունները, բնականաբար, նաև օրենսդրական փոփոխություններ են ենթադրում, որոնք պետք է ավելի խստացնեն օրենսդրությունը, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի գրպանում ուրան կամ այլ ռադիոակտիվ նյութեր պահել: Սակայն, չգիտես ինչու, ինչպես տեղեկացրել ենք օրերս` 2006-ին, ՀՀ ՔՕ-ում կատարված փոփոխությունից հետո ստացվել է այնպես, որ ավելի քիչ ժամկետով կարելի է ազատազրկվել, եթե գրպանումդ ռադիոակտիվ նյութ պահես, քան եթե իրավապահները ապացուցեն, որ պայուսակիդ մեջ պահվող օծանելիքը դյուրավառ հեղուկ է, որի օգտագործման կանոնները խախտել ես: Պարզ օրինակ. ՀՀ ՔՕ 233-րդ հոդվածում (Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը) բառացիորեն գրված է. «Ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, փոխադրելը, հանձնելը, իրացնելը, ոչնչացնելը կամ վնասելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»: Իսկ ահա նույն ՔՕ-ի 240-րդ հոդվածում (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանումը, հաշվառումը, փոխադրումը, առաքումը կամ օգտագործման կանոնները խախտելը) գրված է. «Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»: Հետաքրքրական է, թե 2006-ին ո՞վ է նման փոփոխություն կատարել ՔՕ-ի ռադիոակտիվ նյութերին վերաբերող հոդվածում և ամենակարևորը` ինչո՞ւ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում