Իրանի արևմուտքում հայտնաբերվել են թերթաքարային նավթի պաշարներ՝ 2 միլիարդ բարելի չափով, որոնք պիտանի են արդյունաբերական արդյունահանման համար: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ասված է Իրանի ազգային նաթվընկերության (NIOC) հաղորդագրության մեջ:
«Հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա՝ ենթադրվում է, որ Լորեստան նահանգում թերթաքարային նավթի գնահատված պաշարները հասնում են մինչև 2 միլիարդ բարելի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված թերթաքարային պաշարներն առաջինն են, որոնք իրական արտադրական ներուժ ունեն: