Friday, 26 04 2024
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել

Հիասթափված եմ, որևէ դրական միտում չեմ տեսնում. Աշոտ Ադամյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը (ԱՄՆ):

Պարոն Ադամյան, հետևո՞ւմ եք Հայաստանում տեղի ունեցող նախընտրական զարգացումներին: Ինչպե՞ս եք գնահատում:

– Իհարկե, հետևում եմ… անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ, որովհետև որևէ դրական միտում չեմ տեսնում։ Մարգինալացման այսպիսի պատկեր միայն մղձավանջային երազում կարելի է տեսնել։

– «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը՝ Արսինե Խանջյանի և Ատոմ Էգոյանի գլխավորությամբ, կլինի Հայաստանում ընտրություններին և ընտրատեղամասերում կվերահսկի գործընթացը: Ի՞նչ կփոխի նրանց ներկայությունը: Արդյոք Սփյուռքը կարո՞ղ է կամ որքա՞ն իրավասություն ունի խառնվելու Հայաստանի գործերին: Այս քննարկումները հիմա ավելի շատ են հանդիպում:

– «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ծրագրերին տեղյակ եմ… Ատոմ Էգոյանը պարզ ու հստակ նշել է, որ իրենք շատ լավ հասկանում են, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ չեն տառապում վարդագույն երազներով… ես ևս կարծում եմ, որ վերջնական արդյունքը դրանից չի փոխվելու։ Այս նախաձեռնության կարևորագույն նշանակությունն այն է, որ աշխարհասփյուռ հայության շրջանում ծնունդ է առել մի շարժում, որը ենթակա չէ կուսակցական-խմբային և այլ ուղղորդվող կազմակերպությունների ազդեցությանը և հստակ հիմնվում է դիասպորա-հայրենիք ռեալ գիտակցման վրա… Մինչև այսօր սփյուռք-հայրենիք կապը դրսևորվել է միայն ու միայն էմոցիոնալ-բնազդային ձևով՝ թելեթոն, փառատոներ, եկեք տուն, օգնեք Հայրենիքին, քիչ մը փող ուղարկեք, եկեք շքանշան տանք և այլն, և այլն։ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնողների ծրագրում հստակ ասվում է, որ արտերկրի հայությունը տեր է կանգնում Հայաստան երկրի նկատմամբ իր շահագրգիռ վերաբերմունքը դրսևորելու իրավունքին։ Իսկ «իրավունք ունեն-չունեն» քննարկումներին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում՝ դրանք պղտոր ջրեր փնտրող խմբերի խաղիկներն են։

Իշխանությունը հեռացնելու ընդդիմության ջանքերն ինչպե՞ս եք գնահատում: ՀՀԿն լքողների բանակը կարո՞ղ է լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա՝ ընդհուպ իշխանության կորստի:

– ՀՀԿ-ն լքողները կազդեն, անշուշտ, ՀՀԿ-ի վրա, բայց ոչ մի լավ բանի չեն հանգեցնի՝ համակարգը ոնց փտած էր, այդպես փտած էլ կմնա… Տխուր է պատկերը… Է, թող որ ես սխալվեմ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում