Tuesday, 14 05 2024
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար

Տեղի է ունեցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ներկայացնելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի որոշումը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթահամալիրում ստեծված իրավիճակի ու առաջացած խմդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում ստեղծել «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գործելու է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում: «Մեր առաջնային նպատակն է ի դեմս Նուբարաշենի մասնագիտացված դպրոցի՝ հանրապետությունում ունենալ լավագույն մարզառազմական դպրոցներից մեկը, որն իր տեսակի և ուղղվածության մեջ պետք է դառնա գերազանցության կենտրոն: Մենք գերազանցության կենտրոնների հաջողված փորձ ունենք ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում: Նույն փորձն ու ադյունքն ուզում ենք ստանալ նաև այս ասպարեզում, որպեսզի հետագայում այս կարգի դպրոցներ ստեղծվեն նաև տարբեր մարզերում: Նոր դպրոցը բնույթով տարբերվելու է նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրից, որովհետև այն լինելու է Ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամ բ ավագ դպրոց, որտեղ կարող են սովորել ոչ միայն պատանիներ, այլ, ինչու ոչ, նաև աղջիկներ: Իհարկե, այս դպրոցը բազային ուսումնական հաստատություն է լինելու մեր ռազմական ուսումնարանների և բուհերի համար, սակայն այն գործելու է մասնագիտացված ավագ դպրոցների կանոնադրության շրջանակում, որը զինվորական կանոնադրության խիստ պահանջներից տարբերվում է : Միաժամանակ մենք լիահույս ենք, որ նորաստեղծ դպրոցի գործունեությունը պետք է նպաստի սպորտային ուղղվածության դպրոցների ցանցի զարգացմանը, որի նպատակը ոչ թե «չեմպիոնների» պատրաստումն է, զանգվածային սպորտի և ռազմահայրենասիրական կրթության զարգացումը»,- բացման խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ընդհանրապես նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների ցանցի ձևավորումը կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: Հաջողություն մաղթելով կառավարման խորհրդին՝ Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրի լավագույն կրթական ավանդույթները կտեղափոխվեն նորաստեղծ «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց», իսկ խնդիրներն ու բացթողումները կմնան անցյալում:

Անցնելով օրակարգի հիմնական հարցերին, կառավարման խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ և քննարկել կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Նիստում ներկայացվել է նաև Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Կառավարման խորհուրդը որոշել է կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել փոխտնօրեն Արմեն Թովմասյանի վրա:

«Փոքր Մհեր» կրթահամալիր կառավարման խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Խորհուրդը մինչև «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորման գործըթնացի ավարտն իրականացնելու է ուսումնական հաստատության ղեկավարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում