Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞վ եք դուք՝ ԱԳՆ-ից մինչև ամենավերջին չինովնիկ. հողեր հանձնելու մասին խոսելը դավաճանություն է. Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի միջև ծագած առցանց միջադեպին, որն արդեն մի քանի օր է ակտիվորեն քննարկվում է համացանցում: Այդ հակամարտությունը սկիզբ է առել կինոռեժիսորի քննադատությունից, նա ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ վերջին օրերին հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, հակառակորդի դիպուկահարները էլի սկսել են ակտիվ աշխատել, սակայն մեր ԱԳՆ-ն չի բարձրաձայնում այդ մասին:

«Նույնիսկ իրենց սատկած էշին են մեզ վերագրում, աշխարհով մեկ էլ շուխուռ անում, իսկ մեր դիվանագիտությունը էդ նույն սատկած էշի ականջին քնած է…»: Այս գրառմանը շատ կոշտ, անձնական վիրավորանքի տիրույթում էր արձագանքել Տիգրան Բալայանը:

Վովա Վարդանովի խոսքով՝ մենակ վերին աստիճանի թամբալը չի քննադատում մեր ԱԳՆ-ին. «Ցանկացած նվաճում կամ զրոյացվում է, կա՛մ պարտության է վերածվում ԱԳՆ-ի ոչ պատշաճ աշխատանքի պատճառով: Կարծում եմ՝ Արշակ Զաքարյանը, ինչպես ցանկացած Հայաստանի քաղաքացի, քննադատելու իրավունք ունի՝ թեկուզև սխալվելով… Իսկ այն, որ ԱԳՆ-ն առնվազն արդյունավետ չի աշխատում, դա բոլորս գիտենք»:

Անդրադառնալով ԱԳՆ մամուլի խոսնակի կոշտ արձագանքին՝ Վ. Վարդանովը նշեց. «Մամուլի խոսնակ է, պիտի պաշտպանի իր դեպարտամենտը, պիտի իր հացի փողը, որ ստանում է, ինչ որ ձևով արդարացնի… Կա՛մ իրենք շուտ մանթրաշի մեջ ընկնող են, ինչը լավ չէ կարևորագույն ֆրոնտում աշխատող չինովնիկի համար, կա՛մ էլ իրենք իրոք ասելու բան չունեն: Դե եթե ասելու բան չունեք, մի քիչ էն կողմ գնացեք, երիտասարդներին տեղ տվեք, թող առաջ գան:

«Այն, որ ԱԳՆ-ն էշի ականջին քնած է, դա ես արդեն ասում եմ 15 տարի շարունակ, մեր դիվանագիտությունն իրոք սիրում է այդ տաքուկ տեղը»,- ընդգծեց Վ. Վարդանովը:

«Քանի՞ տարի է պետք, որ վերջապես մեր եթե ոչ հաղթանակները, ապա գոնե հաջողությունները գրանցեք թղթի վրա,- իր դժգոհությունն արտահայտեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիրը: – Ո՞վ եք դուք՝ ԱԳՆ-ից մինչև ամենավերջին չինովնիկ… հողեր հանձնելու մասին խոսելը դավաճանություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում