Կոլումբիական «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից գերեվարված հաազգիյ Արսեն Ոսկանյանն ազատ է արձակվել: Գործողությունն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդության շնորհիվ: Այս մասն հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Tiempo պարբերականը:
2016 թվականի նոյեմբերին Tiempo¬-ն հրապարակել էր հոդված այն մասին, որ «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից Չոկո դեպարտամենտից առևանգված օտարերկրացի Արսեն Ոսկանյանը, համաձայն իշխանությունների տարբերակի, ցանկացել է ապօրինի ճանապարհով տեղափոխել թունավոր գորտերի, որոնք էնդեմիկ տեսակ են և ապրում են միայն Չոկո դեպարտամենտում: Մաքսանենգները կարող են մեկ գորտի վաճառքից ստանալ մինչև 1500 եվրո գումար, իսկ մեկ տեղափոխման ժամանակ կարելի է տանել շուրջ 100 գորտ: Հոդվածում նաև նշվել է, որ Ոսկանյանը ծնվել է Հայաստանում, սակայն Կոլումբիա է մտել ռուսական անձնագրով։