Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Պետք է կանխել ազգային փոքրամասնության քողի ներքո կրիմինալի հետ կապ ունեցողների մուտքը ԱԺ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Կարիքների գնահատման առաքելություն»-ը զեկույցից արդեն հայտնի է, որ այս տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին 4 տեղ է հատկացվելու ազգային փոքրամասնություններին՝ մասնավորապես ասորիների, քրդերի, եզդիների և ռուսների համայնքից համապատասխան մեկական ներկայացուցիչ պետք է ներկայացված լինի ապագա խորհրդարանում:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքանով է նպատակահարմար այս փոփոխությունը, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ այս գաղափարը բավական երկար ժամանակ քննարկվել է. «Գրեթե բոլոր ԸՕ-ներն ընդունելիս այս գաղափարն առաջ է քաշվել, կարծում եմ դա նորմալ որոշում է, նորմալ օրենսդրական պահանջ է:

4 ներկայացուցիչը ոչ շատ է ոչ քիչ, ընդհանուր քանակի մոտավորապես 5 տոկոսն է կազմելու: Դա ցույց է տալիս Հայաստանի իշխանության և ժողովրդի տոլերանտությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, որոնք որոշակի դեր ունեն երկրի կայացման գործում»:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ ցանկացած երկրում ազգային փոքրամասնությունները փորձում են մոտ լինել իշխանությանը, թեկուզ իրենց ազգային իղձերն ի կատար ածելու համար: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ կան այն մասին, որ ազգային փոքրամասնությունները ձգտում են իշխող կուսակցության ցուցակում լինել. «Այդ պարագայում խորհրդարան մտնելու հնարավորությունները մեծ են»:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները արտահայտելու են այն քաղաքական ուժի տեսակետը, որում կընդգրկվեն:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ պետք է կանխել ազգային փոքրամասնության քողի ներքո կրիմինալի հետ կապ ունեցողների մուտքը ԱԺ. «Եթե կան մարդիկ, որոնք ուզում են մտնել խորհրդարան ազգային փոքրամասնության քողի ներքո և ավելի շատ կապված են կրիմինալ աշխարհի հետ, դա նորմալ երևույթ չէ, և այստեղ պետք է լինեն և օրենսդրական լուծումներ և ընտրողները պետք է լուծեն այդ հարցը. թող չընտրեն նրանց»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում