Saturday, 27 04 2024
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Կարեն Կարապետյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և հանդիպել խորհրդի անդամների հետ՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները և լուծման ուղիները: Կարեն Կարապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության արդյունքներն ու անելիքները:

Վարչապետը կարևորել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, որի նպատակը պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանումն է:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ներդրումային ծրագրերին և նշել, որ առաջիկայում գերատեսչությունները կներկայացնեն ակնկալվող ներդրումային ծրագրերի փաթեթներ: «Մյուս շաբաթ ամփոփելու ենք մեր բոլոր ներդրումային ծրագրերը, նախարարները, գերատեսչությունների ղեկավարները հաշվետվություն են տալու հանրությանը, ներկայացնելու են, թե ի՞նչ ներդրումային ծավալներ կան, ի՞նչ ծրագրեր և ուղղություններ: Ինչ վերաբերում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին, ապա մինչև մարտ որոշակի ծրագրերի, բարեփոխումների վերաբերյալ ամփոփ տեղեկություն արդեն կունենանք: Շատ մեծ հույսեր ունենք կապված այդ կենտրոնի հետ»,-ընդծել է վարչապետը:

Անդրադառնալով տեղական արտադրության խրախուսման մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանձնարարվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ուսումնասիրել ներմուծման կառուցվածքը և քննարկել ներմուծումը տեղական մրցունակ արտադրությամբ փոխարինելու հնարավորության հարցը:

Հանրային խորհրդի նախագահ Վազեն Մանուկյանը մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք գործոններ է առանձնացրել, նշելով որոշ փակ սահմանների առկայությունը, չավարտված պատերազմը, ներքին հոգեբանության ու մտածելակերպի մեջ արմատացած կարծրատիպերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդծել է, որ հոգեբանության ու մտածելակերպի փոփոխությունը գլխավոր խնդիրներից մեկն է, և կառավարության հիմնական նպատակն է ունենալ կրթված հասարակություն: «Մենք պետք է ունենանք կիրթ, գրագետ քաղաքացի և բիզնեսմեն, գրագետ ֆերմեր և զինվոր»,- շեշտել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը պատասխանել է նաև խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ ու ներկայացրել իր մոտեցումները:

Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպահպանության ոլորտներին և բանկային համակարգին վերաբերող հարցեր: Գործադիրի ղեկավարն առաջարկել է ներկայացնել բոլոր բարձրացված խնդիրների վերաբերյալ հստակ լուծումներ, իսկ առաջարկների դեպքում՝ կրկին հանդիպել և լրացուցիչ քննարկել:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդը պատրաստ է աջակցել կառավարությանը բոլոր նախաձեռնություններում, որոնք բխում են երկրի և հանրության շահերից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում