ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է գրոհայինների կողմից սիրիական Պալմիրայում անտիկ ամֆիթատրոնի ավերումը՝ հայտարարել է հունվարին խորհրդում նախագահող Շվեդիայի մշտական ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք լրջագույնս դատապարտել ենք Սիրիայում ԴԱԻՇ-ի կողմից շարունակվող բարբարոսական ահաբեկչությունները, այդ թվում մշակութային ժառանգության օբյեկտների, ներառյալ Պալմիրայում հռոմեական ամֆիթատրոնի մի հատվածի ավերումը, որը հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտ»,-ասել է նա լրագրողներին։
Ավերածությունը դատապարտվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կողմից, ով տեղի ունեցածն անվանել է նոր ռազմական հանցագործություն։