Saturday, 27 04 2024
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը

Ռուսաստանը նոր գերհզոր համակարգ է բերել Գյումրի. որո՞նք են թիրախները

ՌԴ պաշտպանության նախարարության «Վոյեննոյե օբոզրենիե» հանդեսը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղակայել է «Նեբո-Մ» կոչվող ռադիոտեղորոշիչ գերհզոր համալիրներ:

Հեղինակ Եվգենի Դամանցևը հոդվածում նշում է, թե «Նեբո-Մ» համակարգը արժանի պատասխան է լինելու Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական «Green Pine» ռադարներին և կարող է վերահսկել նաև Թուրքիայի, Վրաստանի, Սիրիայի ու Իրաքի օդային տարածքները, իսկ ՆԱՏՕ-ի ու Իսրայելի օդուժի ցանկացած չհաստատված գործողություն Մերձավոր Արևելքում,- շարունակում է Դամանցևը,- կֆիքսվի Գյումրիի բազայում:

Խոսելով «Նեբո-Մ»-ի նշանակության մասին՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը ասում է, որ նշված կայանը լավ ռադիոտեղորոշիչ համակարգ է նախատեսված օդային թիրախներ հայտնաբերելու համար:

«Ընդհանրապես ռադիոտեղորոշիչ կայանը զենք չէ, ուստի այն չի կարող ռազմավարական նշանակություն ունենալ: Սա պարզապես շատ լավ, օգտակար միջոց է օդային թիրախներ հայտնաբերելու համար, այսինքն՝ դա ամրապնդում է այն երկրի հակաօդային պաշտպանությունը, որն ունի այդ համակարգը»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Խրամչիխինը:

Փորձագետի խոսքերով՝ «զենքը չի մտածում, թե ում համար է ինքը նախատեսված, այլ օգտագործվում է այնպես, ինչպես իրեն կառավարող մարդիկ են ուզում՝ իր հնարավորություններին համապատասխան», ուստի համակարգը կարող է օգտագործվել ցանկացածի դեմ՝ կախված տվյալ իրավիճակից, լինի Թուրքիան, Ադրբեջանը կամ մեկ այլ պետություն:

Վրացական մամուլը ուշադրություն դարձրել է Գյումրիի ռազմաբազայի նոր ձեռքբերման մասին տեղեկությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն՝ ավելացնելով.

«Չէի ասի, թե Ռուսաստանը այդ համակարգը տեղադրել է Հայաստանում միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նմանատիպ կայան է տեղակայել իր տարածքում: Այս իրադարձությունը անհրաժեշտ է դիտարկել ավելի գլոբալ գործընթացների ու իրադրության համատեքստում, նկատի ունեմ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները: Ըստ էության, Ռուսաստանը, որպես ռազմաքաղաքական խաղացող, ներկայացնում է իր ռազմաքաղաքական հավակնությունները Մերձավոր Արևելքում»:

Հարցին, թե ի՞նչ նշանակություն ունի ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը Վրաստանի անվտանգության տեսանկյունից, Վասաձեն պատասխանեց, որ հաշվի առնելով Վրաստան-Ռուսաստան բավական բարդ հարաբերությունները և այսօրվա «զինադադարի վիճակը» երկու երկրների միջև՝ բնական է, որ այս փաստը չի կարող չմտահոգել վրացական կողմին:

«Բնականաբար, ինքը Վրաստանը չի կարող ադեկվատ քայլեր ձեռնարկել, բայց կողջուներ այդպիսի քայլերը Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից: Ճիշտ է, մենք չգիտենք, թե ինչպես իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, բայց ինքը ՆԱՏՕ-ն հայտարարել է Սև ծովը՝ իր կենսական շահերի գոտի, և դրան միացել են նաև այնպիսի անդամ պետություններ, ինչպիսիք են Ռումինիան և Բուլղարիան: Եվ ի դեպ, եղան խոսակցություններ այն մասին, որ ֆրանսիացիները պատրաստ են հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել Վրաստանին և միացնել Վրաստանը ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին: Կրկնում եմ՝ չկան հստակ երաշխիքներ, որ դա կլինի շնորհիվ այն հանգամանքի, որ Վաշինգտոնում իշխանության է եկել Թրամփի վարչակազմը, և հայտնի չէ՝ ինչ կլինի, բայց եթե դա լինի, ապա վրացական հանրությունը, համենայնդեպս, կողջունի Վրաստանի միացումը ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ին»,- ավելացրեց վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

Մոսկվայի Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսեյ Մախլայը չի հերքում Վրաստանի գործոնը՝ ասելով, որ Հայաստանում «Նեբո-Մ»-ի տեղակայումը կարող է կապված լինել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ստեղծման հեռանկարի հետ, իսկ ընդհանրապես «Նեբո-Մ»-ը, փորձագետի խոսքերով՝ կամրապնդի Ռուսաստանի զինուժի խմբավորումը Հայաստանում և կնպաստի տարածաշրջանում ուժերի հավասարակշռման վերականգմանը կամ ամրապնդմանը՝ հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում:

– Պարոն Մախլայ, հոդվածում նշվում է, որ «Նեբո-Մ»-ի տեղակայումը Հայաստանում արժանի պատասխան կլինի Ադրբեջանի կողմից իսրայելական ռադարի ձեռքբերմանը, իսկ ավելի լայն իմաստով՝ այն հնարավորություն կտա վերահսկել Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Վրաստանի օդային տարածքները: Ռազմաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի այս համալիրը:

– Դուք արդեն պատասխանեցիք բոլոր հարցերին: Այո, իսկապես, նախորդ տարվա նոյեմբերից հայտնի է, որ ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի և Հայաստանի միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը, և այսօր իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի Երևանը Ռուսաստանից ստանա նոր զինտեխնիկա, ընդ որում դա այնպիսի տեխնիկա չէ, որը մնացել է պահեստներում, այլ լրիվ նոր տեխնիկա է:

Մենք գիտենք, որ վերջին շրջանում շատ լուրջ կերպով զինվել է Ադրբեջանը, որը սկսել է զգալիորեն գերազանցել Հայաստանին իր սպառազինությամբ, իսկ մենք հիշում ենք ռազմական վերջին կոնֆլիկտը, որ եղավ Լեռնային Ղարաբաղում: Ուստի Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում ռազմական ուժերը հավասարեցնելու ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը չգայթակղվի հակամարտությունը ռազմական ուղիով լուծելու հեռանկարով, և Ադրբեջանի կողմից իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերի ձեռքբերմանը ի պատասխան՝ տեղակայվում են «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ կայաններ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում: Սա տրամաբանական պատասխան է:

Նախ, պետք է նշել, որ «Նեբո-Մ»-ը շատ արդիական համակարգ է, որը նախազգուշացնում է հրթիռային հարձակման մասին: Այն նաև հանդիսանում է ռադիոտեղորոշիչ կայան հեռու տարածությունների համար, ինչպես նաև ռադար, որը տվյալներ է տալիս զենիթա-հրթիռային ստորաբաժանումներին թիրախների գտնվելու վայրի մասին: Ռուսաստանում այսպիսի համակարգերը թվով 10-ն են: Սա շատ մոբիլ և հզոր միջոց է: Սա ցույց է տալիս, որ այս համակարգերը նախատեսված են հարավարևմտյան ուղղության պաշտպանությունը ուժեղացնելու համար: Այստեղ նկատվում է, մասնավորապես, Թուրքիայում ռազմաբազա ունեցող ԱՄՆ-ի հետախուզության շատ մեծ ակտիվություն: Մենք գիտենք՝ Ամերիկան բազաներ ունի նաև արաբական երկրներում, իսկ հետագայում նաև Թուրքիան է պատրաստվում օպերատիվ-մարտավարական, բալիստիկ հրթիռների փորձարկումներ իրականացնել իր տարածքում:

Նշված համակարգը կարող է 200-250 կմ հեռավորության վրա հայտնաբերել թիրախները, ճշգրտել հրթիռների հարվածները և այդպես շարունակ: Այսպիսով՝ սա զգալիորեն ուժեղացնում է Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի խմբավորումը, նպաստում է օպերատիվ-մարտավարական բաղադրիչի համատեղ ամրապնդմանը ռազմական իմաստով: Հայտնի է, որ դրանից առաջ Հայաստանում տեղակայվել էին նաև «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք տրամադրվել են առանձին համաձայնագրի շրջանակներում: Այս ամենը փոխկապակցված է, որպեսզի հավասարեցվի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում:

Ընդհանրապես Ռուսաստանի և Հայաստանի միջև միջոցառումների շատ մեծ համալիր է իրականացվում: Մեծ ուշադրություն է հատկացվում ռուս-հայկական համատեղ ռազմարդյունաբերությանը ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության, օդուժի և այլ ոլորտներում:

– Դուք նշեցիք «Երկաթե գմբեթի» մասին: Ադրբեջանցիները հայտարարում էին, թե Ադրբեջանը կարող է դրանով հակազդել «Իսկանդերի» հրթիռներին, բայց չէ՞ որ «Երկաթե գմբեթի» հակահրթիռները իրականում ի զորու չեն ոչնչացնել այդ քաշի և այդ ծավալի հրթիռներ:

– Միանշանակ ճիշտ է, չեն կարող: Ուզում եմ ասել, որ ռազմական պայմանագրերի ու համատեղ նախագծերի բոլոր այդ նրբերանգներն ու մանրամասները, այս ամենը նախատեսված է ոչ միայն Հայաստանի, այլ այս տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար:

«Նեբո-Մ»-ի տեղակայումը կապված է նաև այն հանգամանքի հետ, Վրաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ական շատ մեծ խմբավորում տեղակայել իր տարածքում, իսկ դա հեռու չէ, գտնվում է շատ մոտ տարածության վրա:

– Իսկ լայն համատեքստը, այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն է և Ռուսաստանի քաղաքականությո՞ւնը:

– Ոչ, սա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ ուղղված տարածաշրջանում հավասարակշռության ամրապնդմանը, քանի որ, եթե Վրաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի ռազմական բազաներ տեղադրել իր տարածքում, ապա, իհարկե, անհրաժեշտ է ինչ-որ կերպ հակազդել դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում