ԱՄՆ գործող փոխնախագահ Ջո Բայդենը Ռուսաստանին համարում է գլխաովր սպառնալիք՝ միջազգային լիբերալ կարգի համար։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Բայդենի կարծիքով Մոսկվան կփորձի ազդել նաև Եվրոպայում առաջիկա ընտրություննեի արդյունքի վրա։
Բայդենը նման հայտարարությամբ հանդես է եկել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ «Պուտինի նախագահության օրոք Ռուսաստանը օգտագործում է հասանելի ցանկացած միջոց, որպեսզի խաղա արևմտյան երկրների թաքուն խնդիրների հետ և իր ազդեցությունը վերադարձնի տարածաշրջանի վրա»,-ասել է Բայդենը։
Նա նաև կանխատեսել է, որ 2017թ․ Մոսկվան կփորձի միջամտել եվրոպական քաղաքական գործընթացին։ «Հաշվի առնելով, որ Եվրոպայի շատ երկրներում ընտրությունները տեղի են ունենալու այս տարի, մենք պետք է սպասենք, որ Ռուսաստանը կփորձի միջամտել ժողովրդավարական գործընթացին։ Դա կրկին տեղի կունենա, ես ձեզ խոստանում եմ։ Եվ նպատակը հստակ է․ ոչնչացնել միջազգային լիբերալ կարգը»,-փաստել է Բայդենը։