Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

ԿԳՆ-ում քննարկվել են բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորմանն առնչվող հարցեր

Բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխման նպատակով անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման օրենսդրական նախադրյալների ստեղծման և բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից։

«Կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանների խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարներից: Ֆինանսավորման գործող մեխանիզմն այսօր հնարավորություն չի տալիս բուհական համակարգի զարգացմանը, ու թեպետ մեր կրթական համակարգը ինտեգրվել է եվրոպական համակարգին, այդուհանդերձ կառավարման տեսանկյունից` մնացել ենք խորհրդային մտածողությամբ: Այսօր մենք պարտավոր ենք ֆինանսավորման քաղաքականությունն այնպես մշակել, որպեսզի այն նպաստի բուհական համակարգի հեռանկարային զարգացմանը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա դիտարկմամբ` բուհերի կառավարման համակարգում առկա լուրջ խնդիրները քննարկելիս է առաջացել անձեռմխելի ֆոնդերի ստեղծման գաղափարը:

«Բուհերի կառավարման տեսանկյունից, մեր երկրի փոքր լինելու հանգամանքը պետք է ծառայեցնենք` ի շահ բարձրագույն կրթության համակարգի զարգացման: Հայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական կլաստեր, ուսանողական տարածք կամ մեծ համալսարան` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգ, ֆինանսական քաղաքականություն, որի նպատակն է բուհական համակարգի զարգացումը` ուսանողների ազատ շարժունությամբ, համալսարանների նյութական ռեսուրսների մատչելիությամբ»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:

Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման և գործառնության միջազգային ու տեղական փորձը, ինչպես նաև կիրարկման համար իրավական հիմքերը և բուհերի հնարավորությունները:

Նշվել է, որ անձեռնմխելի ֆոնդը նվիրատուի պահանջով մշտապես պահպանվող դրամագլուխ է, որը հանդիսանում է բուհի սեփականությունը: Այն ձևավորվում և համալրվում է հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների, ինչպես նաև ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամտի չօգտագործված մասի ֆոնդին փոխանցման արդյունքում: Ֆոնդի ձևավորման նպատակը բուհի կանոնադրական նպատակների իրականացման և կայուն զարգացման ապահովումն է: Ֆոնդի եկամտից ձևավորված տարեկան մասհանումները նպատակ ունեն հոգալ հաստատության կամ դրա առանձին ծրագրի ծախսերը: Մասհանումները կարող են օգտագործվել կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, արվեստի, բնապահպանության ոլորտներում` բուհի կամ ֆոնդի կողմից սահմանված սոցիալական, ֆինանսական, նյութատեխնիկական աջակցության և զարգացման այլ նպատակներով: Մասնավորապես, տեղաբաշխման ուղղություներ կարող են հանդիսանալ` գիտաշխատողների դրամաշնորհային աջակցություն, գիտական ծրագրերի ֆինանսավորում, անվանական կրթաթոշակների հաստատում, օժտված ուսանողների ուսման նպատակային ֆինանսավորում, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի վարձատրության աջակցություն, հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար արդիական սարքավորումների ձեռքբերում, բուհի նյութատեխնիկական զարգացման աջակցություն, բուհի մշակութային ծրագրերի աջակցություն, գրադարանային ֆոնդերի զարգացման աջակցություն և այլն: Ֆոնդի տարեկան մասհանումները պետք է չգերազանցեն ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամուտները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ուսումնասիրության արդյունքների հիման վրա աշխատանքային խումբը կմշակի բուհերի անձեռնմխելի ֆոնդերի գործառնության սկզբունքները՝ քննարկելով ուղղակի շահառուների (բուհեր, բանկեր) հետ և դրանք կներկայացնի ԿԳ նախարարության քննարկմանը: Նախարարությունն էլ իր հերթին կապահովի անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի (ներառելով անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը) ներկայացումը ՀՀ կառավարություն:

Աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի նաև ուսանողների կրթաթոշակների և ֆինանսական աջակցության մոդելները ու նոր սկզբունքների հնարավոր տարբերակները` ներկայիս ֆինանսավորման մեխանիզմների վերանայմամբ (ուսանողական նպաստ, կրթաթոշակ, ընդունելության մեխանիզմներ) և դրանց վերաբերյալ ԿԳ նախարարություն ներկայացնի առաջարկություններ՝ անհրաժեշտ իրավական հիմքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում