Acer ընկերությունը CES 2017 ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է կոր էկրանով աշխարհում առաջին նոթբուքը: Ինչպես հաղորդում է CNet-ը, նորույթը նախատեսված է գեյմերների համար, ունի հզոր բնութագիր և մեծ չափսեր:
Նոթբուքի էկրանն ունի 21 դյույմ անկյունագիծ, սարքը հարստացված է Core i7-7820HK վերջին դասի պրոցեսորով, ինչպես նաև GeForce GTX 1080 երկու վիդեոքարտով:
Նոթբուքը կշռում է շուրջ 8 կգ. Ունի 64 ԳԲ օպերատիվ հիշողություն: Այն կարժենա շուրջ 9000 ԱՄՆ դոլար: