Friday, 26 04 2024
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է

«Լուսավոր Հայաստան»-ը կոտրեց ՀՀԿ-ի անհաղթահարելիության բարդույթը

«2016-ը «Լուսավոր Հայաստան»- ի համար առաջին քայլերը կատարելու տարի էր, մենք ամբիցիոզ խնդիր էինք դրել մեր առջև. հավաքել այնպիսի մարդկանց թիմ, ովքեր ապաքաղաքականացված ոլորտից են, սակայն ցանկանում են Հայաստանը փոխել, նպաստել ստեղծված վիճակի բարելավմանը: Ամբողջ տարին մենք ՀՀ մարզերում տասնյակ հազարավոր մարդկանց հետ ենք հանդիպել, լսել ենք նրանց խնդիրները:

Փորձել ենք ընտրական գործընթացներում ներկայացնել նոր տիպի մշակույթ, մեզ համար առանցքային է քաղաքական սերնդափոխություն իրականացնելը և հենց այդ ճանապարհով էլ գնում ենք:

Ակտիվորեն նախապատարաստվում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Դաշինք է կազմվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ, հնարավոր է նաև այլ ուժեր միանան:

Մեկ տարին քաղաքականության համար շատ կարճ ժամանակահատված է, բայց ես վստահ եմ, որ մեր արմատները շատ խորն ենք դրել և ունենք շատ ազնիվ մղումներ ու նպատակներ»,- այս մասին, ամփոփելով 2016-ը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ 2016-ի բոլոր նպատակները չէ, որ իրականացել են: «Կային նպատակներ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չիրականացան կամ իրականացան մասամբ: Առաջնային խնդիրը կուսակցաշինությունն էր, «Լուսավոր Հայաստան»- ի գործունեության գլխավոր նպատակը հասարակական բարիք ստեղծելը և դրան ծառայելն է:

ՏԻՄ ընտրությունների առումով, մեր նպատակները, չենք կարող ասել, որ լիովին իրականացան, օրինակ՝ Վանաձորի ավագանիում մինչև հիմա դրամատիկ վիճակ է ստեղծված, ՀՀԿ-ի հերթական խարդախությամբ, մանդատագողությամբ քաղաքապետ ընտրվեց, որը չի կարողանում նույնիսկ ավագանու նիստ գումարել:

Սակայն մենք կարողացանք, այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելով, աննախադեպ բան անել. կարողացանք կոտրել ՀՀԿ-ի անհաղթահարելիության բարդույթը,- նշեց Հայկ Կոնջորյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում