Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Եթե բարդ ռազմական վիճակ է, ինչ-որ բաներ են սպասվում, բացատրե՛ք. քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանին

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցելության և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գոծընթացի մասին:

Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել էր մշակույթի գործիչների հետ՝ ասելով, որ առաջնագծում լարվածություն չկա, ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ: Պատասխանելով Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչո՞ւ է նա որոշել այցելել Արցախ հատկապես հիմա, նախագահն ասել է, թե իր այցը պարտադրանք է, որովհետև «հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիները պիտի պատրաստ լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»:

– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ «դժվարին ժամանակահատվածի» մասին է խոսքը: Օբյեկտիվորեն կարո՞ղ է ռազմական նոր լարվածություն ստեղծվել առաջնագծում, թե՞ սա ավելի շատ ներքաղաքական բնույթի հայտարարություն է անվտանգության հարցերը ընտրություններից առաջ շահարկելու նպատակով:

– Նման այցեր, իհարկե, պարբերաբար լինում են, սակայն պետք է հաշվի առնել այն հոգեբանական վիճակը, մթնոլորտը, որը ստեղծվել է ապրիլյան պատերազմից հետո, երբ բազմաթիվ հարցեր կային, և այդ հարցերի պատասխանները չեն հնչել իշխանությունների կողմից, ընդհակառակը՝ տվել են բացատրություններ իրենց գործողություններին, որոնք ավելի են մեծացրել թերահավատությունը, որովհետև գնալով նոր փաստեր էին ի հայտ գալիս ապրիլյան իրադարձությունների մասին: Բայց իշխանության գործողությունները բացատրվում էին այլ ձևով:

Արվեստագետի այդ հարցը արտացոլում է հենց այդ թերահավատությունը, մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, որն է այցելության պատճառը: Այդ մթնոլորտում ցանկացած բացատրություն չի տալիս որևէ հարցի պատասխան: Նա փորձում է բացատրել նրանով, որ մեր կարողությունները անսահմանափակ չեն և համապատասխանաբար պիտի տեսնենք՝ ինչն է կարևոր և ինչն է անկարևոր: Եթե կոնկրետ բարդ վիճակ է ստեղծվել ռազմաճակատում կամ քաղաքական ոլորտում՝ պետք է պարզ ու հստակ ասել դրա մասին, ինչը չի ասվում, հակառակն է արվում. այո, շփման գծում վիճակը նորմալ է, քաղաքականության մեջ որևէ բան չկա: Բա ի՞նչն է պատճառը: Գումա՞ր չունեն: Եթե գումար չկա՝ պետք է պարզ խոսել դրա մասին: Ի՞նչը անսահմանափակ չի:

– Շփման գծում իրավիճակը կայուն է, բայց պիտի պատրաստ լինենք դժվար ժամանակահատված անցկացնելու: Ինչ-որ առումով անհասկանալի բացատրություն է:

– Այո, ուզում եմ ասել՝ որևէ հարցի պատասխան չի տրվել, այդ պատճառով էլ մարդիկ նորից հարցեր են տալիս: Եթե բարդ քաղաքական վիճակ է, բացատրեք՝ ինչո՞ւ է բարդ: Եթե բարդ ռազմական վիճակ է, ինչ-որ բաներ են սպասվում, ի վերջո բացատրեք: Պետությունները այդպիսի դեպքերում հատուկ ռեժիմ են մտցնում, ռազմական դրություն են մտցնում: Նման բաներ մենք չենք տեսել՝ անգամ պատերազմի ժամանակ, հակառակը՝ անհասկանալի հայտարարություններ են արվում, գործողություններ կատարվում, որոնց բացատրությունը նույնպես չի տրվել: Հիմա նույն վիճակն է:

– Ղարաբաղյան հարցը մշտապես եղել է կարևոր գործոն նաև Հայաստանի ներքին քաղաքականության մեջ: Այս տեսանկյունից որքանո՞վ է հիմա շահարկվում հիմնախնդիրը և ռազմական իրադրությունը շփման գծում ներքին քաղաքականության մեջ, այն կարո՞ղ է շահարկվել առաջիկա ընտրությունների համատեքստում:
– Դա անընդհատ եղել է ու կլինի՝ իրենց մոտեցումները ռազմահայրենասիրական ոճով, սպառնալիքները: Դրա սիրահարները միշտ էլ եղել են հանրապետական պատգամավորները, պաշտոնյաները, որոնք ցանկացած որոշում բացատրում են նրանով, թե «ռազմական վիճակը ծանր է»: Ես որևէ նորություն չեմ տեսնում և դա անընդհատ շարունակվում է: Պատերազմով հանրությանը շանտաժի ենթարկելը 1990-ական թթ. միչև այսօր եղել է ցանկացած իշխող ուժի քաղաքականության կենտրոնում:

– Իսկ Դուք տեսնո՞ւմ եք օբյեկտիվ նախադրյալներ, որ մոտակա ամիսներին կարող է նոր էսկալացիա լինել հակամարտության գոտում:

– Կարծում եմ՝ արդեն ժամանակն է շատ լավ հասկանալ ցանկացած սրացման էություն: Ցանկացած սրացում շփման գծում ունի քաղաքական նպատակ, երբևէ հենց այնպես շփման գծում որևէ բան չի կատարվել և չի կարող կատարվել, և ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց դա, որ ամեն ինչը ունի լուրջ քաղաքական նպատակ:

Հետևաբար, երբ փորձում ենք հասկանալ՝ կլինի՞ սրացում, թե՞ ոչ, պիտի տեսնենք, թե ի՞նչ քաղաքական նպատակներ կարող են լինել սրացման համար: Այս պահին ես տեսնում եմ, որ դիվանագիտական-քաղաքական ասպարեզում ստեղծվել է բավական բարդ վիճակ հակամարտող կողմերի միջև: Մինսկի խմբի համանախագահները, ապրիլյան պատերազմից հետո, փաստորեն, ամիսներ շարունակ սպասելով, հստակ դիրքորոշում են արտահայտել այս անգամ: Նկատի ունեմ Համբուրգի հայտարարությունը, որտեղ մանրամասն անդրադարձել են ամեն մի մանրուքին և հայտարարել են իրենց դիրքորոշումը: Սա ցույց է տալիս, որ ի վերջո ապրիլից հետո կարելի է ասել՝ առաջին անգամ այդ երկրները միասնական հստակեցում են մտցրել իրենց դիրքորոշման մեջ և պահանջներ են դրել: Հետաքրքիրն այն է, որ նրանք պարտադրանք են դրել, խիստ պարտադրանք՝ ասելով, որ եթե պատրաստ կլինեք, այդ ժամանակ մենք էլ պատրաստ կլինենք նախագահների հանդիպում կազմակերպել: Հիմա արդեն պիտի տեսնենք այդ պարտադրանքի էությունը և կողմերի դիրքորոշումները այս վիճակում: Հայաստանի արտգործնախարարը անմիջապես հարցազրույց տվեց Համբուրգում՝ ասելով, որ այդ դիրքորոշումը, որը հայտնել են համանախագահող երկրները, ճիշտ Հայաստանի դիրքորոշումն է, միջազգային հանրությունը ունի նույն դիրքորոշումը, ինչ Հայաստանը: Սա արդեն ասվել է: Ի՞նչ է դա նշանակում. բնականաբար դա ոչ ոք չի հասկացել և ընդհանրապես քննարկման թեմա չի դարձել:

Ադրբեջանում ես նկատեցի լռություն, ընդամենը մի պատգամավոր ինչ-որ դժգոհություն հայտնեց Մինսկի խմբից, բայց որևէ պաշտոնական բան մենք չտեսանք:

Ի՞նչ են ասել համանախագահող երկրները: Խստորեն պահանջել են պահպանել 1994-95 թթ. զինադադարի մասին համաձայնագրերի դրույթները: Ասել են, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ չկա ռազմական լուծում:

– Այսինքն, ըստ Նալբանդյանի՝ մենք համաձա՞յն ենք, որ Ադրբեջանին հանձնվեն 7 շրջանները՝ Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի դիմաց:
Այո: Բացի այդ՝ եղել է մի շատ էական հանգամանք: Հայտարարության մեջ կար մի դրույթ, որը ես համարում եմ կենտրոնական: Վիեննայի հանդիպումից և ընդհանրապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը պայման է դրել, որ մինչև չլինի զինադադարի պահպանում՝ բանակցություններ բովանդակային կարգավորման շուրջ չեն լինի: Բազմաթիվ անգամ ասվել է, գնահատվել է՝ որպես նախապայման Հայաստանի կողմից: Հայաստանի պաշտոնյաները ամեն կերպ փորձում էին բացատրել, որ դա նախապայման չէ, այլ ուղղակի պայման է բանակցությունները սկսելու համար: Էությունը, իհարկե, եղել է շատ պարզ ու հստակ, որ նախ պիտի իրականացվեն Վիեննայի որոշումները, որից հետո կարելի է անցնել բովանդակային քննարկումների, որովհետև այդ դեպքում բանակցությունները իմաստ կունենան: Եթե Ադրբեջանը չի իրականացնում պայմանավորվածությունները, որևէ իմաստ չկա գնալ նոր բանակցությունների:

– Եվ դա՞ է պատճառը, որ բանակցությունները հիմա չեն վերսկսվում:

– Տեսեք՝ ինչ է եղել: Եթե ուշադիր կարդաք հայտարարությունը, կտեսնեք մի շատ էական փոփոխություն. նրանք ասել են, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի որոշումների իրականացումը և բովանդակային բանակցությունները պիտի լինեն զուգահեռ: Լրիվ նոր բան է: Փաստորեն, ինչ-որ տեղ բարդ վիճակի մեջ են դրել երկու կողմերին: Այսինքն՝ Ադրբեջանը ցանկություն չունի իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, Հայաստանն էլ ցանկություն չունի շարունակել բանակցությունները, եթե այս պայմաններն իրականացված չեն: Ու եղավ երկու կողմերի անընդունելի դրույթների շաղկապում, և մի բանաձև դրվեց սեղանին: Ի՞նչ է նշանակում այս պահին Նալբանդյանի հայտարարությունը. նշանակում է, որ նա մի անգամից անկյուն մտավ, թաթիկները տնկեց, որ մենք կընդունենք այդ բանաձևը, այսինքն, ըստ էության, հրաժարվեցին այն դիրքորոշումից, որ որդեգրել էին ապրիլյան պատերազմից հետո: Ադրբեջանը լռում է: Համաձայնություն կլինի՞ այդ բանաձևի շուրջ, թե՞ ոչ. դրանից էլ կախված է Մինսկի խմբի հետագա գործունեությունը:

– Իսկ Ադրբեջանը այդ դեպքում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի:

– Արդեն երևում է, որ Ադրբեջանը աշխատանք է տանում այս վիճակից դուրս գալու համար: Իսկապես սա շատ ծանր բանաձև է նաև Ադրբեջանի համար: Առաջինը՝ կրկին չարդարացան Ադրբեջանի հույսերը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը կնշվեն որպես իրավական հիմք կոնֆլիկտի լուծման համար: Եվ բարդ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի համար այն առումով, որ համանախագահող երկրները պահանջեցին խստորեն պահպանել 1994-95 թթ. պայմանագրերը, որովհետև Ադրբեջանը խախտել է այդ պայմանագրերը: 1995 թ. համաձայնագրում հստակեցված է շփման գիծը, որը Ադրբեջանը խախտել է: Իհարկե, դժվար է Ադրբեջանի համար դուրս գալ այս ծանրագույն վիճակից: Ի՞նչ պիտի անի Ադրբեջանը այժմ: Արդեն իսկ տեսանք առաջին փոքր ակնարկը, երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը փորձեց ասել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պիտի թղթի վերածվեն: Նա փորձեց ասել, որ պայմանագրեր չկան: Այո, պայմանավորվածություններ կան, բայց դրանք պիտի վերածվեն փաստաթղթի: Դրանով իսկ Լավրովը, կարծես, թեթևացնում է Ադրբեջանի վիճակը, «պաս» է տալիս Ադրբեջանին, որ Ադրբեջանն ասի՝ գոյություն չունեն նման պայմանագրեր: Սա արդեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը նորից սկսել է իր աշխատանքը՝ փորձելով դուրս գալ այդ ծանր բեռի տակից Ռուսաստանի միջոցով: Իրականությունը դա է: Կհաջողվի, թե չի հաջողվի, դա չի խնդիրը: Կարևորն այն է, որ մենք արդեն իսկ տեսնում ենք ինչ-որ քաղաքական գիծ՝ ի տարբերություն Հայաստանի, որը աբստրակտ ինչ-որ հայտարարություն արեց:

– Հայկական կողմը հայտարարում էր, որ բանակցությունների չափանիշները պիտի վերանայվեն, հիմա փաստորեն ընդունում է նույն չափանիշները, որոնք գործում էին մինչև ապրիլյան իրադարձությունները: Ճի՞շտ է:

Արտգործնախարարը մի բան է ասում, փոխարտգործնախարարը ուրիշ բան է ասում, նախագահն էլ ընդհանրապես ասում է՝ դժվարին վիճակ է, պիտի դիմանաք. ընդհանրապես որևէ բան չի ասում: Սա իրականությունն է, որը մենք տեսնում ենք:

– Ամեն դեպքում ստրատեգիական մոտեցում չե՞ք տեսնում մեր կողմից:

– Ստրատեգիական մոտեցումը ո՞րն է: Եթե թղթի վրա պարզ ու հստակ գրված է, թե ինչ են պահանջում 1994-95 թթ. համաձայնագրերը, և բոլորը գիտեն, որ դա խախտվել է, անգամ Մինսկի խմբի համանախագահողներն իրենց հայտարարության մեջ ակնարկ են անում, որ իրենք տեղյա՛կ են, որ կատարվել են ինչ-որ բաներ: Դա միանշանակ վերաբերում է Ադրբեջանին: Պարզ ասել են, որ ապրիլին մարտի դաշտում եղել են ռազմական հանցագործություններ: Ո՞րը պիտի լինի հայկական կողմի դիրքորոշումը. շատ պարզ ու հստակ, որ Ադրբեջանը դա խախտե՛լ է: Հիմա աբստրակտ պահանջում են, որ դատապարտե՛ք: Էս մարդիկ էլ չեն դատապարտում, բայց ասել են, որ կողմերը պիտի պահպանեն հրադադարը: Եթե պահպանեն, հայկական կողմի դիրքորոշումը պիտի լինի նույնը, ինչի մասին անմիջապես հայտարարվել է նախագահի մակարդակով ապրիլյան պատերազմից հետո՝ Ադրբեջանը ինքնակամ պիտի վերականգնի շփման գիծը:

– Վերադառնա մինչև ապրիլի 1-ի դիրքերը:

– Իհարկե, պահանջում է Մինսկի խումբը, որ այդ պայմանագրի դրույթները պիտի պահպանվեն: Հայաստանը մի անգամ դրել է այդ խնդիրը և փախել թփերի մեջ՝ ինչպես սովորաբար անում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում