Samsung հարավկորեական ընկերությունը հարկադրաբար անջատում է շրջանառության մեջ մնացած Galaxy Note 7 սմարթֆոնները։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով կորպորացիայի մամլո ծառայությանը։
Դեկտեմբերի 19-ին կթողարկվի ծրագրային ապահովման թարմացում, որը կարգելափակի այդ մոդելի մարտկոցների լիցքավորման հնարավորությունը և կարգելի սարքերին միանալ բջջային ցանցերին ու անլար համացանցին։
Արտադրողի փոխանցմամբ՝ օգտատերերը հանձնել են գնված Note 7-երի 93 տոկոսը, սակայն շրջանառության մեջ մնացող 7 տոկոսը լուրջ վնանգ է ներկայացնում, քանի որ չի հաջողվել լուծել մատկոցների ինքնաբռնկման խնդիրը։
Մոդելը վաճառքի էր հանվել 2016 թվականի օգոստոսին։