Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Ռուստամյանը չի բացառում, որ ընտրություններին ՀՅԴ-ի առանձնաբար գնալու որոշումը կարող է փոխվել

«Նրանք ովքեր ինչ որ ժամանակ եղել են ՀՅԴ-ում, պատահական չեն եղել, բնականաբար ընդունել են «Դաշնակցության» գաղափարախոսությունը, և անգամ եթե հիմա դուրս են այդ կառույցից, դեռևս այդ գաղափարախոսության կրողներն են, որովհետև դա մարդու հոգու մեջ է,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ   խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին այն մասին, որ նախկին ՀՅԴ-ական Ռուբիկ Հակոբյանը 2017թ.-ի ընտրություններին ընդառաջ հնարավոր է վերադառնա ՀՅԴ:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են լքում ՀՅԴ-ն, եթե շարունակում են գաղափարախոսությանը հավատարիմ մնալ, Ա. Ռուստամյանը պատասխանեց. ««Դաշնակցության» կառույցից շատերն են կարգապահական որոշակի ռեժիմի մեջ չտեղավորվելով՝ դուրս եկել, ինչպես օրինակ՝ Գարեգին  Նժդեհը, Անդրանիկը… էսպիսի դեմքեր են եղել, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն շարունակել իրականացնել նույն գաղափարախոսությունը»:

Կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցին, Ռուստամյանը պատասխանեց. «Հիմա դժվար է ասել, քանի որ շատ հստակեցումների խնդիրներ, ծրագրեր կան: Այս պահին մեր որոշումը հստակ է՝ մենք ընտրություններին գնալու ենք առանձնաբար»:

Այնուամենայնիվ, Ռուստամյանը չբացառեց, որ ներկայիս որոշումը կարող է և փոխվել. «Ոչ մի բան չի բացառվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում