«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս հստակ որոշում չի կայացրել: Այս պահին քննարկումներ են գնում տարբեր քաղաքական ուժերի հետ. հետևաբար դեռևս շատ վաղ է միավորումների մասին խոսելը: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը:
Պատգամավորի խոսքով՝ եթե պետք է քաղաքական ուժերի հետ միավորում լինի, ապա կարևոր է, թե ինչպիսի ծրագրի շուրջ, ինչ ժամկետներում պետք է լինի, և որն է լինելու այդ ծրագրի ապագան:
«Այսինքն՝ մենք խնդիր ունենք ազատվելու ոչ միայն Սերժ Սարգսյանից և ՀՀԿ-ից, դա մենք դիտարկում ենք որպես միջանկյալ գործընթաց, այլ նաև մենք իրականում խնդիր ունենք հիմնադրելու այն հանրապետությունը, որ պետք է ծառայի բոլորիս: Հետևաբար հենց այս ամենի շուրջ պետք է տեղի ունենա համախմբում»,- նշեց Զարուհի Փաստանջյանը՝ ընդգծելով, որ միայն Ազգային ժողով մտնելու նպատակով միավորվելը անթույլատրելի է և կործանարար ողջ հայ ժողովրդի համար:
Մանրամասները՝ տեսանյութում: