ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ:
Ս. Մարգարյանը նշեց, որ «Համախմբում» կուսակցությունը մի քանի քաղաքական ուժերի հետ քննարկումներ է տանում. «Աննուներ չեմ կարող տալ, որովհետև դեռ քննարկումներ են, կարող է այլ մեկնաբանությունների տեղիք տալ»:
«Մենք ոչ միայն չենք բացառում, այլ ձգտում ենք դաշինքի մաս կազմել, քանի որ գտնում ենք, որ մեծ համախմբում պետք է լինի քաղաքական դաշտում, որպեսզի հնարավոր լինի երկրում որևէ փոփոխության հասնել»,- նշեց Ս. Մարգարյանը՝ ընդգծելով, որ դաշինքը գաղափարական հենք պետք է ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում: