Tuesday, 14 05 2024
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղապահ զորքեր կուղարկե՞ն Սիրիա

Արևելագետ Գոռ Գևորգյանը կարծում է, որ Սիրիայի կառավարական զորքերի վերջին հաջողությունները Հալեպում կամրապնդեն նախագահ Բաշար ալ-Ասադի դիրքերը, բայց մասնագետը դժվարանում է մեկնաբանել ռուսական «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթի վերջին տեղեկությունը, որ ԱՊՀ-ում Ռուսաստանի որոշ դաշնակից պետություններ, մասնավորապես՝ Հայաստանը և Ադրբեջանը, շուտով կարող են խաղաղապահ ուժեր ուղարկել Սիրիա հակամարտող կողմերի հաշտեցման գործընթացին նպաստելու համար: Թերթը գրել էր, որ այդ սցենարը կարող է կյանքի կոչվել այն դեպքում, եթե նախագահ Ասադի կառավարական ուժերը զարգացնեն իրենց հաջողությունները Հալեպում, և բեկում մտցնեն ռազմական հակամարտության մեջ:

«Մենք ընդհանուր ոչինչ չունենք Ադրբեջանի հետ համագործակցության առումով, ունենք միայն խնդիրներ, այդ պատճառով դժվար է ասել, թե որքանով է ստույգ տեղեկությունը: Ամեն դեպքում սխալ է վերջնական կարծիք հայտնել մի բանի վերաբերյալ, որի մասին գրում է ընդամենը մի լրատվամիջոց, հետո լրատվամիջոցների տեղեկությունները հղկման կարիք են ունենում: Առհասարակ Հայաստանի Հանրապետությունը միշտ ակտիվություն է դրսևորում խաղաղարար նախաձեռնություններում. նկատի ունեմ մեր համագործակցությունը թե՛ ՆԱՏՕ-ի ուժերի, թե ԱՊՀ/ՀԱՊԿ շրջանակներում: Այդ առումով մենք շատ դրական և պատրաստակամ պետություն ենք: Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական ի՞նչ հարցադրումներ կլինեն և մենք ի՞նչ պատասխան կտանք դրանց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը:

– Պարոն Գևորգյան, իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ընդհանրապես Ադրբեջանը Սիրիայի հարցում: Այդ հարցն այնքան էլ հստակ չի մեզ համար, թե կոնկրետ ի՞նչ կեցվածք ունի Բաքուն Սիրիայի հետագա ճակատագրի հարցում: Գիտենք, որ Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, բայց պարտադիր չի, որ մոտեցումները բացարձակապես նույնը լինեն Սիրիայի հարցում, այդպես չի՞:

– Ես ավելի, քան հավատացած եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են նմանատիպ հարցերի շուրջ, որովհետև Թուրքիան այնտեղ ռազմավարական խնդիր է լուծում իր համար, և մի քիչ անտրամաբանական կլինի ասել, որ Ադրբեջանը դեմ է Թուրքիայի ռազմավարական խնդիրների լուծմանը:
– Այսինքն՝ Թուրքիան հայտարարում է, որ ցանկանում է տապալել Ասադի վարչակարգը Սիրիայում, Ադրբեջանը կողմ է, թեև հրապարակային չի անում նման հայտարարություն:

Ադրբեջանը նման բան հրապարակային չի էլ ասի, որովհետև դուք շատ լավ գիտեք՝ դիվանագիտությունը միշտ ունի երկակի նշանակություն՝ մանավանդ այն պարագայում, երբ խոսքը գնում է երկու՝ իրար շատ հարազատ պետությունների մասին, և դա ապացուցվել է ժամանակի ընթացքում:

Այստեղ ավելի շատ ռուսական գործոնի խնդիրն է, թե Ռուսաստանը ի՞նչ կեցվածք կընդունի, որովհետև ամեն դեպքում հասկանում ենք՝ եթե նույնիսկ ինչ-որ ջերմացում է նկատվել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, այսօր այդ ջերմացմանը հակառակ գործընթաց է սկսվել՝ հատկապես Էրդողանի հայտարարությունից հետո:

– Դուք կարծում եք՝ ռուսական և թուրքական գործոնները Սիրիայում հակասո՞ւմ են:

– Կարծում եմ՝ որոշ առումով հակասում են, եթե Էրդողանը հիմա նման հայտարարություն է անում, կամ էլ սա ինչ-որ նոր խմորում է, որը մինչև վերջ դեռ հասկանալի չի:

– Բայց պաշտոնական Մոսկվան կտրուկ չի արձագանքել Անկարային՝ ասելով, որ Էրդողանի ցանկությունը իրականանալի չէ, այսինքն՝ մենք այնքան էլ համաձայն չենք ձեզ հետ: Սա նշանակում է՝ ռուսները զգուշավո՞ր են Թուրքիայի հետ:

– Զգուշավոր են, որովհետև հարաբերությունները նոր են վերականգնվել, տնտեսական համագործակցության նոր քայլեր են նախաձեռնվել: Բայց փաստ է այն, որ Թուրքիան կողմ է, որ Սիրիայում վերջնականապես լուծվի ազդեցության գոտիների հարցը և բնականաբար, տապալվի Սիրիայում Բաշար ալ-Ասադի իշխանությունը:

– Իսկ ուժերի ի՞նչ դասավորություն է հիմա Սիրիայում, ավելի կոնկրետ՝ ռազմական գործողությունների թատերաբեմում: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Հալեպում կառավարական զորքերի վերջին հաջողություններից հետո նժարը փոխվել է Ասադի կողմը:

– Փաստն այն է, որ ռուսական կողմը նախորդ օրը հայտարարեց, որ Հալեպի արևելյան հատվածը արդեն իսկ դատարկվում է, որովհետև այնտեղ գործողություններին մասնակցող ահաբեկչական խմբավորումները, ըստ էության, անելանելի վիճակում են հայտնվել և աստիճանաբար լքում են այդ հատվածը: Եթե հավատանք ռուսական լրատվամիջոցներին, արդեն 1000-ից ավելի զինյալներ են դուրս եկել, որոնց ներում է շնորհվել, մի քանիսն էլ գտնվում են հատուկ հետաքննության ներքո, որպեսզի պարզեն նրանց պատկանելիությունը այդ խմբավորումներին: Այս իմաստով՝ Ռուսաստանի ռազմական գործողությունները հաջողությամբ են պսակվում, բայց հետագայում խնդիրներ կան: Տեսեք, Իրաքի կողմից էլ Իրաքի կառավարական ուժերը, Միացյալ Նահանգների հետ և քրդերի հետ դաշնակցած, հարձակում են գործել դեպի Մոսուլ և Ռաքքա՝ ԴԱԻՇ-ի սիրտը: Եվ այնքան էլ հասկանալի չի՝ Ռաքքան գրավելու դեպքում ուժերի ի՞նչ դասավորում կստեղծվի: Բայց փաստ է, որ Հալեպի ազատագրումը օգուտ է Բաշար ալ-Ասադին և իշխանության ամրապնդման որոշակի լծակ է:

– Բայց դա բեկումնային կլինի՞ ընդհանուր հակամարտության համատեքստում:

– Եթե դատում ենք այսօրվա իրավիճակով, կարծում եմ, որ կլինի բեկումնային, բայց եթե զարգացման նոր շղթա է նախաձեռնվում, ապա հակամարտությունը դեռ շատ երկար կարող է տևել: Ինքը հակամարտությունը դեռ շատ ժամանակ է պահանջելու, մինչև կարգավորվի, որովհետև ռազմական գործողությունների ավարտը դեռ չի նշանակում, որ հակամարտությունը ավարտվեց: Դեռ բավական շատ գործ կա, որը հիմնականում կվերաբերի իրավական դաշտին. ռազմական գործողություններ չեն լինի, կլինեն բանակցային և այլ գործընթացներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում