Newsyou.info-ի փոխանցմամբ՝ 26-ամյա դերասան Լիամ Հեմսվորտը իր նշանած, 24-ամյա Մայլի Սայրուսին ճոխ նվեր է տվել։ Դերասանը Instagram-ի իր էջում հրապարակել է Մայլիի նկարը, որի տակ գրել է. «Շնորհավոր ծնունդդ իմ սիրելի փոքրիկ հրեշտակ»։
Լուսանկարում երգչուհուն պատկերված է ձեռքին օրիգինալ տուփ պահած, որի բովանդակությունը հատնի է դարձել արդեն Instagram-ում Մայլիի էջից։ Երգչուհին ավելի ուշ իր էջում դրել է վիթխարի ոսկյա մատանու լուսանկարը, որը նա անհապաղ սկսել է կրել։
Մատանին զարդարված է եղել գույնզգույն քարերով։ Մատանուց բացի Սայրուսը Հեմսվորթից ստացել է գեղեցիկ ծաղկեփունջ։ Ընդգծվում է, որ Հեմսվորթն ավելի վաղ նույնպես մատանիներ է նվիրել իր սիրեցյալին։

Երգչուհու մատնեմատին առկա է վիթխարի ադամանդներով պատված Neil Lane-ի ոսկյա մատանին, որի արժեքը կազմում է 100.000 դոլար։










































