Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ես Երևան եմ եկել երկու նպատակով. ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը չի կարող կանխատեսել, թե կոնկրետ ինչ քաղաքականություն կվարի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գլոբալ հարցերում և մասնավորապես մեր տարածաշրջանում, բայց ելնելով իր փորձից՝ ամեն դեպքում կտրուկ շրջադարձեր չի սպասում: Բրիջիթ Բրինքն այս մեկնաբանությունը տվեց հայաստանյան լրատվամիջոցներին ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսի ընթացքում՝ նշելով, որ ինքն աշխատել է թե՛ դեմոկրատ և թե՛ հանրապետական նախագահների վարչակազմերում և երկու պարագայում էլ Միացյալ Նահանգները աջակցել է տարածաշրջանում երկրների ժողովրդավարացմանն ու զարգացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Դիվանագետը, ի միջի այլոց, հիշեցրեց, որ Հայաստանը և մյուս նախկին խորհրդային պետությունները անկախացել են ԱՄՆ-ում Հանրապետական կուսակցության կառավարման օրոք:

Բրինքը Երևան է եկել երկու նպատակով, նախ՝ շարունակել Միացյալ Նահանգների և Հայաստանի սերտ և ամուր գործընկերությունը, երկրորդը՝ լսել Հայաստանի իշխանությունների և հասարակության ներկայացուցիչների կարծիքները, գաղափարները, թե ինչպես են պատկերացնում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացումը Միացյալ Նահանգներում իշխանության փոխանցումից հետո:

Թրամփի ընտրությունից հետո թերևս ամենակարևոր հարցերից մեկը, որն առայժմ հստակ պատասխան չունի, այն է, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարի մի գործիչ, որն իր ողջ քարոզարշավի ընթացքում առաջնային էր համարում միայն Ամերիկայի ներքին հզորությունն ու զարգացումը՝ անտեսելով արտաքին քաղաքական հարցերը: Մեկնաբանելով այս հարցը՝ Բրիջիթ Բրինքը նշում է, որ բոլոր նախագահներն էլ առաջին հերթին կարևորում են երկրի ներքին զարգացումը, բայց հնարավոր չի դա տարանջատել արտաքին քաղաքականությունից, որովհետև աշխարհում տեղի ունեցող զարգացումները ազդում են նաև ներքին վիճակի վրա:

Դիվանագետի խոսքերով՝ Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցել է Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ՝ աջակցելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, դա եղել է նույնիսկ այն շրջանում, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի էին բարդացել, և ինքը հույս ունի ու կարծում է, որ ամեն դեպքում դա կշարունակվի:
«Ես չեմ կարող կանխատեսել, թե կոնկրետ ինչ քաղաքականություն կվարի հաջորդ վարչակազմը, այն դեռևս չի ձևավորվել, բայց մենք դեռևս շարունակում ենք աշխատել գործող վարչակազմի համար, և գործադրում ենք բոլոր ջանքերը իշխանության խաղաղ և սահուն փոխանցումը ապահովելու համար: Բայց մի բան կարող եմ ասել ձեզ՝ ելնելով իմ փորձից, որ գրեթե անհնար է առանձնացնել երկրի ներքին առաջնահերթությունները արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Կբերեմ մի քանի օրինակներ: Մասնավորապես՝ Ամերիկայի դեմ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման օրինակը: Ոչ միայն այդ հարձակումներն էին արտաքին աշխարհից, այլև դրանց պատասխանելը պահանջում էր միջազգային արձագանք, համագործակցություն այլ գործընկեր երկրների հետ: Աշխարհում շատ ու շատ զարգացումների համարժեք արձագանքելու համար, լինի դրական, թե բացասական, անհրաժեշտ է միջազգային գործընկերների աջակցությունը և սեպտեմբերի 11-ը վառ օրինակներից մեկն է:
Բոլոր նախագահների, այդ թվում՝ նորընտիր նախագահ Թրամփի ծրագրերի առանցքային կետերից մեկը եղել է երկրի տնտեսական աճի և ամերիկացիների բարեկեցությունը ավելացնելու խնդիրը: Այս հարցն ուշադրության կենտրոնում էր գտնվում նաև նախագահ Օբամայի պաշտոնավարման ժամանակ, բայց եթե ուզում ես զարգացնել և ավելի բարեկեցիկ դարձնել երկրի տնտեսությունը, անհրաժեշտ են շուկաներ, որոնք երկրիդ սահմաններից դուրս են: Այնպես որ, կարող եմ ասել, որ անվտանգության, տնտեսության, ժողովրդավարության և մեզ մտահոգող բոլոր ներքին խնդիրները պարունակում են նաև միջազգային բաղադրիչ»,- ասաց Բրիջիթ Բրինքը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի ներքին խնդիրներին, մասնավորապես՝ Հայաստանում կատարվող բարեփոխումներին՝ ներառյալ պայքարը կոռուպցիայի դեմ և արդարադատության համակարգի բարեփոխումները, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրին:

Բրիջիթ Բրինքը վերջին մեկ օրվա ընթացքում, իր խոսքերով, «գերազանց հանդիպումներ է ունեցել» Հայաստանի նախագահի, արտաքին գործերի նախարարի, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ավելի ուշ կհանդիպի նաև ՀՀ վարչապետի և փոխվարչապետի հետ: Երևանից նա կմեկնի Թբլիլիսի, այնուհետև՝ Բաքու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում