Tuesday, 14 05 2024
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին

Կարեն Կարապետյանի եվրասիական բեմելը

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը իրականացնում է իր արտերկրյա առաջին այցը: Առաջին այցը՝ Բելառուս, որտեղ Կարապետյանը կմասնակցի ԵՏՄ վարչապետների հավաքին:

Ըստ էության, այնտեղ կայանալու է Հայաստանի նոր վարչապետի բեմելը: Միայն այն, որ դա տեղի է ունենում եվրասիական բեմում, արդեն իսկ առանձնապես մեծ հույսեր չի ներշնչում, որ բեմելը կարող է արդյունավետ լինել Հայաստանի համար:

Եվրասիական միությունը Հայաստանի համար վերածվեց տնտեսական մի ճահճի, որը չարդարացրեց այդ միության տնտեսական էֆեկտների մասին հայտարարությունները, որ արվում էին 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո: Փոխարենը՝ Եվրասիական միությունը Հայաստանի տնտեսական քաղաքականության և ընդհանրապես ինքնիշխանության համար դարձավ մի ցանց, որը չտալով Հայաստանին ոչ մի շոշափելի և չափվող առավելություն և հնարավորություն՝ Հայաստանից վերցրել է երրորդ երկրների հետ լիարժեք տնտեսական հարաբերություններ ունենալու շատ կոնկրետ լծակներ:

Իր առաջին հեռուստահարցազրույցում Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Եվրասիական միությունը Հայաստանին չի խանգարում ընկերություն անել այլ երկրների հետ, գնալ այլ շուկաներ: Շուկաներ գնալ, իհարկե, չի խանգարում, իսկ ահա ընկերության հանգամանքը, մեղմ ասած, հարաբերական է:

Բանն այն է, որ ընկերություն նշանակում է հարաբերությունների լիարժեքություն: Հայաստանը կարող է ապրանք արտահանել այլ շուկաներ, ԵՏՄ-ն դրան չի խոչընդոտում՝ իհարկե, սակայն Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այլ երկրների հետ «ընկերության» իմաստով չի կարող սահմանափակվել միայն այլ շուկաներ արտահանելով:

Ժամանակակից տնտեսությունը միայն պարզ առքուվաճառք չէ, միայն շուկայական առևտուր չէ, այլ տնտեսական և քաղաքական բաղադրիչների տեխնոլոգիական համադրման բավական հարուստ գործընթաց, որտեղ առաջնային պլան է գալիս երկրի ինքնիշխանությունը և հետո նոր միայն մնացյալ ներդրումային կամ գործընկերային հանգամանքներն ու գործոնները:

Եվ այստեղ է, որ Եվրասիական միությունը Հայաստանի համար դառնում է փական: Ընդ որում՝ խնդիրը գեթ այն չէ, որ Հայաստանը շատ հարցերում իր ինքնուրույն գործառույթները հասկանալիորեն զիջել է վերպետական կառույցի, ինչը, բնականաբար, ենթադրվում է նման դեպքերում ցանկացած պետության և միության պարագայում: Խնդիրն այն է, որ Հայաստանն այդ միությանը և՛ անդամակցելիս, և՛ դրանում իր անդամության ընթացքում ինքնիշխան որոշում չի կայացրել՝ անդամակցել է բռնակցումով և անդամություն է իրականացնում ըստ էության լռությամբ՝ չկարողանալով առաջ տանել իր համար կարևոր որևէ խնդիր, չկարողանալով օրակարգային հարց դարձնել իրեն հուզող որևէ երևույթ կամ գործընթաց, որևէ հեռանկար կամ բացթողում: Եվ սա՝ բոլորի աչքի առաջ:

Բոլորի աչքի առաջ էր, որ ապրիլյան պատերազմի ձայները դեռ չլռած՝ Հայաստանը ենթարկվեց Եվրասիական միության անդամների նվաստացուցիչ վերաբերմունքին և ոչ միայն կուլ տվեց դա, այլև նույնիսկ հավանության արժանացրեց, և վարչապետ Հովիկ Աբրահամյանը վեր կացավ ու գնաց Երևանից Մոսկվա տեղափոխված նիստին մասնակցելու:

Ահա այս ամբողջ անդամության «քեյսով» հանդերձ՝ երբ այսօր Կարեն Կարապետյանը մեկնում է Բելառուս, առաջանում է նվազագույն մի հարց, որը կարևոր ինդիկատոր է լինելու նրա գործունեության խոշոր շրջանակի համատեքստում: Նա կարողանալո՞ւ է Բելառուսում իր եվրասիական բեմելը վերածել Եվրասիական միությունում ինքնիշխան Հայաստանի «բեմելի», կարողանալո՞ւ է նույնքան հստակ և կոնկրետ, ինչպես կառավարության նիստերում իր հանձնարարականներն ու դիտողություններն են, նաև եվրասիական վարչապետների նիստում բարձրացնել Հայաստանի համար կարևոր խնդիրներն ու հարցադրումները:

Այսինքն՝ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ անգամ առավելագույն հարցադրումներ պետք չեն՝ այն իմաստով, որ պետք է դրվի ԵՏՄ-ում Հայաստանի այլևս չլինելու հարցը:

Ունակ կլինի՞ նոր վարչապետը դնել գոնե Եվրասիական միությունում Հայաստանի իրապես լինելու, Հայաստան լինելու հարցը` որպես սուբյեկտ, ոչ թե որպես դեկոր: Այնպես, ինչպես իրենց որպես սուբյեկտ պահում են Ղազախստանը, Բելառուսը, և Հայաստանի համեմատ նույնիսկ Ղրղըզստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում